Կարմայի 12 օրենքները, որոնք ի վիճակի են փոխելու ձեր կյանքը

Կարման մարդու կողմից կատարվող արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք որոշում են ճակատագիրը: Այն մեզ օգնում է վերաիմաստավորել կյանքն ու նրանից ինչ-որ դասեր քաղել:

Կարմայի հիմնական օրենքներից մեկը հետևյալն է. «Չի կարելի փախչել մեր արարքների արդյունքներից»։

Կյանքը դեպի լավը փոխելու համար ուշադրություն դարձրու կարմայի այս 12 օրենքներին:

Հենց նրանք են ձևավորում մարդու ճակատագիրը:

Կարմայի 12 օրենքները, որոնք ի վիճակի են փոխելու ձեր կյանքը

1․ Մեծագույն օրենքը

Դու կյանքի մեջ գտնում ես միայն այն, ինչ ինքդ ներդնում ես նրա մեջ: Եթե դու ուզում ես երջանիկ ու սիրված լինել, պետք է ինքդ սիրես, ուրիշներին հարգանքով ու բարությամբ վերաբերվես:

2. Ստեղծելու օրենքը

Կյանքում ոչինչ հենց այնպես, ինքնաբերաբար տեղի չի ունենա, մենք պետք է դրա համար ինչ-որ բան անենք: Եղիր ինքդ քեզ պես:

3. Աճի օրենքը

Առաջ գնալու համար փոխիր ինքդ քեզ, այլ ոչ ուրիշ մարդկանց: Հենց որ մարդը փոխում է իր մտքերը, փոխվում են նաև արտաքին գործոնները:

4. Հնազանդության օրենքը

Ինչ-որ բան փոխելու համար պետք է այն սկզբում որպես իրողություն ընդունել: Աշխատիր մարդկանց մեջ լավը նկատել: Կենտրոնացիր ընկերներիդ վրա, այլ ոչ թշնամիներիդ:

5. Պատասխանատվության օրենքը

Եթե քո կյանքում խնդիր կա, ուրեմն այն հենց քո մեջ է: Մարդն աշխարհի անդրադարձն է, իսկ աշխարհը` մեր: Մեզնից բացի՝ ոչ ոք մեր կյանքի համար պատասխանատվություն չի կրում:

6. Փոխադարձության օրենքը

Քո յուրաքանչյուր արարք հետևանք ունի: Արդյունք ստանալու համար պետք է սկսել: Նպատակին հասնելու ճանապարհին բոլոր քայլերը, նույնիսկ ամենափոքր ու աննշան բաները կարևոր են: Անցյալը, ներկան ու ապագան շատ սերտորեն կապված են իրար:

7. Ֆոկուսի օրենքը

Կենտրոնացիր միայն մեկ բանի վրա: Երբ դու ինչ-որ բարձր, վեհ բանի մասին ես մտածում, ցած ընկնելը դժվար է:

8. Նվիրելու օրենքը

Եթե դու ինչ-որ բան ես ապացուցում, վստահ եղիր, որ պատրաստ ես այն քո օրինակով ցույց տալ: Մարդն ունակ է սովորեցնելու միայն այն, ինչ ինքը գործնականում անցել է:

9. «Այստեղ և հիմա»-ի օրենքը

Մի զղջա անցյալի համար ու մի գուշակիր ապագան: Ապրիր այսօրվա օրով: Կյանքում ամեն լավ բան պետք է իրականացնել տեղում: Հինը խանգարում է նորի ի հայտ գալուն:

10. Համբերելու պարգևատրվելու օրենքը

Արժեքավոր պարգևները մեծ աշխատանք են պահանջում: Ուրախությունն այն է, որ անես այն, ինչ պետք է, ու իմանաս, որ առջևում պարգևատրում է լինելու:

11. Փոփոխությունների օրենքը

Մինչև դու ինչ-որ բանից դաս չքաղես, կյանքը քեզ կտեղավորի իրավիճակներում, որոնք կնպաստեն դրան ու քեզ կստիպեն փոխել սեփական ճանապարհդ:

12. Ոգեշնչման օրենքը

Մարդը ստանում է այն, ինչին արժանացել է: Այն, ինչ սիրով է արվում, միշտ ոգեշնչում է:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...