Ինչո՞ւ են ասիացիների աչքերը փոքր ու առանձնահատուկ. գիտնականների բացատրությունը

Մեր մոլորակի վրա բազմաթիվ ռասաների ներկայացուցիչներ են ապրում, որոնց հեշտությամբ հնարավոր է տարբերել իրարից արտաքին տեսքից ելնելով:

Մենք երբեք չենք շփոթի աֆրիկացուն եվրոպացու հետ, քանի որ առաջինն ունի մուգ մաշկ, երկրորդը՝ բաց: Հնդկացիների մաշկը կարմրավուն է, ասիացիներինը՝ դեղնավուն: Վերջիններս յուրահատուկ աչքերի ձև ունեն:

Ո՞րն է պատճառը, որ ճապոնացիների, չինացիների, վիետնամցիների և այլ ասիացիների աչքերը նման ձև ունեն:

Գլխավոր պատճառը անատոմիական առանձնահատկությունն է

Իրականում աչքերի չափը և՛ եվրոպացիների, և՛ աֆրիկացիների, և՛ ասիացիների մոտ նույնն է: Դրանում համոզվելը հեշտ է. բավական է իրար կողք կանգնեցնել տարբեր ռասաների ներկայացուցիչներին և խնդրել նրանց փակել աչքերը, և կտեսնեք, որ մեծ տարբերություն չկա: Ասիացիների աչքերը փոքր են երևում վերին կոպի անատոմիական յուրահատուկ կառուցվածքի պատճառով:

Իսկ ո՞րն է իրական պատճառը

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է բնությունը որոշ ազգերի նման արտաքինով ստեղծել: Օրինակ՝ Աֆրիկայի մարդկանց մուգ մաշկը ևս երկար ժամանակ հարցերի տեղիք է տվել, մինչև որ գիտնականները բացատրել են, որ նրանց մաշկում պիգմենտների մեծ քանակությունը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Ասիացիները մոնղոլոիդ ռասայի ներկայացուցիչներ են, նրանց նախնիները քոչվոր մոնղոլներն են եղել, որոնք անդադար թափառել են փոշոտ տափաստաններում: Նրանց աչքերին անհրաժեշտ է եղել փոշուց ու այլ վտանգավոր, մանր իրերից պաշտպանվել: Այդպես նրանց աչքերն աստիճանաբար կծկվել են, փոքրացել: Իրականում նրանց աչքերի ձևը երկար էվոլյուցիայի արդյունք է:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...