Սև Էգի. գերեզմանատանը տեղադրված արձան, որը սպանում է բոլորին

Արձանը, որի մասին կխոսենք, գտնվում է ԱՄՆ արևելքում՝ Մերիլենդ նահանգում՝ Դրուիդ Ռիջ հայտնի գերեզմանատանը: Տեղի բնակիչներն արձանն անվանել են Սև Էգի: Անգամ առաջին հայացքից սարսափելի թվացող այս արձանը պատրաստված է քարից և ունի թախծոտ մարդու տեսք, որը ծածկված է թիկնոցով:

Իրականում արձանը բնօրինակի ապօրինի կրկնօրինակն է: Բնօրինակը ստեղծվել է հայտնի քանդակագործի կողմից, տեղադրված է Վաշինգտոնի գերեզմանատներից մեկում և ունի «Թախիծ» անվանումը: Սակայն կրկնօրինակը շատ ավելի հայտնի է, քան բնօրինակը:

Համաձայն շշուկների՝ այս արձանը որևէ մեկը անիծել է, քանի որ դրա դրա հետ բազմաթիվ տհաճ իրադարձություններ են եղել կապված:

Արձանի բնօրինակը պատրաստվել է հայտնի գրող Հենրի Ադամսի պատվերով: Նա ցանկացել է արձանը տեղադրել  կնոջ գերեզմանին, որն ինքնասպան էր եղել: Պատրաստված արձանը տեղադրվել է Ադամսի կնոջ գերեզմանին և անցորդներին շատ է դուր եկել:

Սև Էգի. գերեզմանատանը տեղադրված արձան, որը սպանում է բոլորին

Բալթիմորից մի պաշտոնյայի արձանը ևս դուր է եկել, և նա ցանկացել է նմանատիպ արձան տեղադրել իր ընտանեկան գերեզմանատանը: Արդյունքում կրկնօրինակվել է «Թախիծ» քանդակը:

Քանդակագործ Սենթ Գոդենսը որոշ ժամանակ անց մահացել է, իսկ նրա կինն իմացել է, որ գերեզմանատներից մեկում իր ամուսնու ստեղծագործության կրկնօրինակն է տեղադրված: Նա փաստաբանի է վարձել, որպեսզի կարողանա այդ կրկնօրինակը վերացնել: Սակայն այդ տարիներին կանայք քիչ իրավունքներ ունեին և հազվադեպ էին կարողանում ինչ-որ բան ապացուցել կամ ինչ-որ բանի հասնել: Ըստ շշուկների՝ հենց այս կինն էլ արձանն անիծել է, ինչից հետո սկսվել են տարօրինակ դեպքեր տեղի ունենալ:

Այն մարդը, որը մինչ ուշ գիշեր մնում էր գերեզմանատանը, պնդում էր, որ արձանի աչքերը կարմրում են և լույս արձակում: Առանձնահատուկ սարսափելի տեսք արձանին հաղորդում էր սև գլխաշորը: Ապա շշուկներ էին պտտվում այն մասին, որ արձանի աչքերին երկար նայելու դեպքում հնարավոր է կուրանալ:

Արձանով սկսեցին հետաքրքրվել երիտասարդները: Շատերը գնում, նստում էին Սև Էգիի ծնկներին: Անցնում էր ժամանակ, և դա անող անձը մահանում էր որևէ ծանր հիվանդությունից: Աստիճանաբար նման պատմությունների թվաքանակը մեծանում էր: Մի տղա անգամ, վստահ լինելով, որ իրեն ոչինչ չի պատահի, մոտեցել էր արձանին և որոշել գիշերը նրա մոտ անցկացնել, սակայն գերեզմանատան պահակը տղային մահացած էր հայտնաբերել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...