Մայրը որոշեց ընդմիշտ արգելել իր 6 երեխաներին օգտվել գաջեթներից․ ահա թե արդյունքում ինչ եղավ երեխաների հետ

6 երեխաների մայր Մոլի Դեֆրանկը մի անգամ որոշեց երեխաներին արգելել գաջեթներից օգտվել։ Կինը նկատել էր, որ համակարգիչների, պլանշետների և սմարթֆոնների պատճառով երեխաներն ավելի նյարդային էին դարձել։

Երեխաները հաճախ էին վիճում միմյանց հետ էլեկտրոնային սարքերի պատճառով։ Սովորական խաղալիքներին և գրքերին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, այդ պատճառով Մոլին և նրա ամուսինը երեխաներին արգելեցին օգտվել այդ սարքերից։

Մայրը որոշեց ընդմիշտ արգելել իր 6 երեխաներին օգտվել գաջեթներից․ ահա թե արդյունքում ինչ եղավ երեխաների հետ

Բնականաբար, երեխաները սկսեցին լաց լինել և խնդրել, որ իրենց չպատժեն, սակայն ծնողները հաստատակամ էին իրենց որոշման մեջ։

Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ այդ արգելքը դրական հետևանքներ է ունենում։ Երեխաները սկսեցին խաղալ իրենց խաղալիքներով։ Նրանց խաղն ավելի կազմակերպված դարձավ, վերացան բոլոր վիճաբանությունները։ Մեծ երեխաները սկսեցին գիրք կարդալ, իսկ փոքրերը՝ նկարել։

Շուտով երեխաները սկսեցին հնարամտություն դրսևորել։ Ինքնուրույն կազմակերպում էին ստեղծագործական երեկոներ։ Երեխաներն ավելի հանգիստ դարձան և սկսեցին շուտ քնել։ Նրանք սկսեցին նաև լավ սովորել դպրոցում։

Մայրը որոշեց ընդմիշտ արգելել իր 6 երեխաներին օգտվել գաջեթներից․ ահա թե արդյունքում ինչ եղավ երեխաների հետ

Ժամանակի ընթացքում ծնողները մի քիչ պակասեցրին իրենց խստությունը։ Երեխաներից յուրաքանչյուրին թույլատրում էին շաբաթական մեկ ժամ խաղալ համակարգչով։

Մայրը որոշեց ընդմիշտ արգելել իր 6 երեխաներին օգտվել գաջեթներից․ ահա թե արդյունքում ինչ եղավ երեխաների հետ

Մոլին խորհուրդ է տալիս 5 քայլ, որոնց շնորհիվ կարող եք երեխաներին կտրել համակարգչային կախվածությունից․

  • Մեկ ամսով երեխայի կյանքից վերացնել գաջեթները։ Երեխաների հետ չբանակցել։
  • Գտնել երեխային ամենաշատը հետաքրքրող գրական ժանրը
  • Գաջեթներին անվճար փոխարինողներ գտնել՝ խաղալիքներ, զարգացնող խաղեր, տնային աշխատանք։
  • Հասկանալ, թե ամենից շատ ինչն է նրանց հետաքրքրում։ Այդ զբաղմունքին պետք է շատ ժամանակ հատկացնել։
  • Ապագայի համար պլաններ կազմել, նախօրոք որոշել, թե որքան ժամանակ եք թույլատրելու երեխաներին, որ նրանք օգտվեն էլեկտրոնային սարքերից։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...