Արդյո՞ք կրծկալով քնելը վնասակար է. պարզաբանում են բժիշկները

Ոմանք պնդում են, որ կրծկալով քնելը վնասակար է, քանի որ այն սեղմում է կուրծքը և խոչընդոտում բնականոն լիմֆոհոսքին՝ մեծացնելով կրծքի քաղցկեղի ռիսկը:

Մյուսներն ասում են, որ ողջ օրը կրծկալ կրելն օգնում է խուսափել կրծքի կախվելուց:

Ո՞ւմ հավատալ:

Բժշկական տեսանկյունից երկու պնդումներն էլ սխալ են:

Եթե կրծկալը ճիշտ չափսի է, ապա այն չի կարող սեղմել լիֆոհանգույցներն ու ինչ-որ վնաս պատճառել:

Ճիշտ չէ նաև այն պնդումը, որ 24/7 կրծկալ կրելը կօգնի խուսափել կրծքի կախվելուց: Կախվելու համար կա մի քանի պատճառ՝

  • ժառանգականություն,
  • հղիություն,
  • երեխային կերակրելը,
  • ծերացում:

Եթե անգամ կրծկալն օգնում է խուսափել կրծքի կախվելուց, ապա միայն այն պարագայում, երբ կուրծքը 3-րդ համարի է կամ էլ ավելի մեծ:

Սակայն այս պարագայում էլ կրծկալի մոդելը պետք է ճիշտ ընտրված լինի:

Այն պետք է լինի հաստ ուսակապերով և շրջագծով, առանց push-up-ի և առանց ոսկորիկների (без косточек):

Այնպես որ, չկա ոչ մի հստակ ապացույց, որ կրծկալով քնելը վնասակար է, ուստի դուք ինքներդ պետք է որոշեք, թե ինչպես է ձեզ ավելի հարմարավետ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...