10 բան, որ կանանց նյարդայնացնում է տղամարդկանց մեջ

Խոսենք տղամարդկանց այն թերությունների մասին, որոնք նյարդայնացնում են կանանց:

1. Երբ նա չի հետևում իր արտաքինին: 

Այս կետի մեջ են մտնում պզուկները, թևատակերի մազերը, քրտնքի հետքերը հագուստի վրա, տհաճ հոտը բերանից, դեղին ատամները, կեղտոտ եղունգները և այլն:

2. Անքաղաքավարի վարք: 

Այստեղ նույնպես ամբողջական կոմպլեքս կա. դուռը չպահել կնոջ համար, բղկալ սեղանի շուրջ, ատամները քչփորել, կեղտոտ անեկդոտներ պատմել: Էթիկետի կանոններով գրքեր շատ կան հիմա:

3. Հումորի զգացման բացակայություն կամ հումորի վատ զգացում:

Դա նույնն է, երբ ասում են. «Վախեցիր ոչ թե այն կնոջից, որ չի սիրում և չի կարողանում պատրաստել, այլ նրանից, որ չի կարողանում, բայց շատ է սիրում»:

4. Անվստահություն:

Կանայք չեն սիրում լուզերներին, սիրում են հաջողակ և ինքնավստահ տղամարդկանց:

5. Ինքնահաստատվել կնոջ հաշվին:

Դա անվստահ և անհաջողակ տղամարդու նշան է:

6. Մետերոսեքսուալություն:

Պետք չէ մրցել կանանց հետ, թե ով է այս ամիս ավելի շատ այցելել գեղեցկության սրահ, թե չէ կարող եք ընկալվել ոչ թե որպես մաչո, այլ որպես հերթական ընկերուհի:

7. Սուտ, վախկոտություն:

Կամ անվանենք դա «սեփական արարքների համար պատասխանատվություն կրելու անկարողություն»:

8. Չափազանց կախվածություն մայրիկից: 

Իհարկե մոր դերը մեր կյանքում անփոխարինելի է, բայց պետք չի պահանջել, որ սիրելին լինի ձեր մոր կրկնօրինակը:

9. Այս արտահայտությունը.

«Սեքսը դավաճանություն չէ»:

10. Սիրելիի քննադատություն:

Հավատացեք, կինն ինքն էլ գիտի իր թերությունների մասին, և ձեր քննադատությունը նրան ոչինչ չի տա, բացի նյարդային վիճակից

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...