Ի՞նչ պայմաններում են ծննդաբերում շվեյցարուհիները

Եթե ձեզ թվաց, թե սա լուսանկար է ինչ-որ հանգստյան տնից կամ հյուրանոցից, ապա ասեմ՝ սա ծնարան է շվեյցարական ծննդատներից մեկում.

Ի՞նչ պայմաններում են ծննդաբերում շվեյցարուհիները

Ինչ-ինչ, բայց կարմիր ջակուզի ծնարանում՝ իրոք անսպասելի էր: Ծննդկանը կարող է այստեղ անցկացնել կծկումների ողջ փուլերը: Ջուրը կթուլացնի մկաններն ու ցավն ավելի տանելի կդառնա: Գնդակը ևս այդ նպատակի համար է:

Ի՞նչ պայմաններում են ծննդաբերում շվեյցարուհիները

Ծննդկանի ցանկությամբ՝ երեխայի ծնվելը բժիշկները կարող են կազմակերպել հենց ջրի մեջ: Իսկ եթե չկա նման ցանկություն, ապա ծննդալուծումը կազմակերպվում է ահա այս բազկաթոռ-մահճակալի վրա:

Ի՞նչ պայմաններում են ծննդաբերում շվեյցարուհիները

Այն բարձրանում ու իջնում է, պտտվում ու ճկվում է, կարճ ասած՝ ում ինչպես հարմար է: Իսկ ահա թե ինչ տեսք ունի ծնարանը այլ դիտակետից: Իսկական տնային մթնոլորտ է, այդպես չէ՞…

Ի՞նչ պայմաններում են ծննդաբերում շվեյցարուհիները

Հիվանդասենյակը

Ի՞նչ պայմաններում են ծննդաբերում շվեյցարուհիները

Զուգահեռ տեղավորված երկու մահճակալները ոչ թե երկու ծննդկանների համար են, այլ ծննդկանի ու նրա ամուսնու: Պարզվում է՝ Շվեյցարիայում ապագա հայրիկները իրենց կանանց հետ մնում են ոչ միայն ծննդաբերության պահին, այլ նաև դրանից հետո՝ կնոջ հիվանդանոցում մնալու ողջ ընթացքում:

Ի՞նչ պայմաններում են ծննդաբերում շվեյցարուհիները

Սա նորածնի օրորոցն է, որի մեջ փոքրիկի համար ծննդատան պատրաստած նվերներն են: Փոքրիկի նվերներն են նաև բարուրասեղանի վրա դրված բոլոր հագուստները:

Ի՞նչ պայմաններում են ծննդաբերում շվեյցարուհիները

Հիվանդասենյակի սեղանին մենյուն է՝ նոր ծննդաբերած կնոջ համար թույլատրելի ճաշացանկով: Ուշադրություն․ մենյուն նաև գինի է ընդգրկում:

Ի՞նչ պայմաններում են ծննդաբերում շվեյցարուհիները

Ի՞նչ են ուտում Շվեյցարիայում նոր ծննդաբերած կանայք՝ պատմում է մենյուն:

Ի՞նչ պայմաններում են ծննդաբերում շվեյցարուհիները

Ի՞նչ պայմաններում են ծննդաբերում շվեյցարուհիները

Ի՞նչ պայմաններում են ծննդաբերում շվեյցարուհիները

Ի՞նչ պայմաններում են ծննդաբերում շվեյցարուհիները

Կարևոր դիտարկում՝ այս բոլոր սենյակները, պայմաններն ու հնարավորությունները նախատեսված են մեկ ծննդկանի համար, և ամբողջը միասին կոչվում է «մեկ հիվանդասենյակ»:

Սա էլ՝ տեսարան պատուհանից:

Ի՞նչ պայմաններում են ծննդաբերում շվեյցարուհիները

Կարճ ասած՝ ոչ թե ծննդատուն, այլ իսկական դրախտավայր:

P.S. Ասում են՝ Հայաստանն ու Շվեյցարիան բնությամբ շատ նման են: Երանի մի օր էլ կենսամակարդակով ու սոցիալական ապահովվածությամբ համեմատվեն մեր երկիրն ու Շվեյցարիան:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...