Նրբահամ աղանդեր 10 րոպեում, որը պաշտում են ամբողջ աշխարհում

Ամեն մի տանտիրուհի չէ, որ կհամարձակվի պատրաստել դասական ֆրանսիական շոկոլադե մուս, քանի որ այն պատրաստում են հում ձվից, ինչը այնքան էլ անվտանգ չէ:

Իսկ օրիգինալ բաղադրատոմսում այն հարկավոր է դնել սառնարան մի քանի օր, իսկ ամեն կին չէ, որ կունենա այդքան համբերություն:

Այս պարզ հնարքի օգնությամբ կիմանաս, թե ինչպես պատրաստել մուս առանց հավկիթի, կրեմի ու կարագի:

Շոկոլադե մուս

Նրբահամ աղանդեր 10 րոպեում, որը պաշտում են ամբողջ աշխարհում

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • 200 գրամ մուգ շոկոլադ՝ նվազագույնը 60 % կակաոյի պարունակությամբ
  • 180 մլ ջուր
  • 2 կաթսա ու թաս

Պատրաստման եղանակը՝

Ջուրը լցրեք մեծ կաթսայի մեջ ու մեջը տեղադրեք փոքր թաս:

Նրբահամ աղանդեր 10 րոպեում, որը պաշտում են ամբողջ աշխարհում

Այնուհետ դրեք այն սառնարանում: Ջրի մեջ կարող եք ավելացնել սառույցի խորանարդիկներ: Թասը պետք է լավ սառչի:

Վերցրեք ևս մեկ կաթսա, լցրեք 180 մգ ջուր ու ավելացրեք կես մուգ շոկոլադը:

Նրբահամ աղանդեր 10 րոպեում, որը պաշտում են ամբողջ աշխարհում

Այնուհետ այն դրեք թույլ կրակի վրա ու խառնեք այնքան ժամանակ, մինչև շոկոլադը հալչի: Այն չպետք է եռա:

Նրբահամ աղանդեր 10 րոպեում, որը պաշտում են ամբողջ աշխարհում

Հանեք սառնարանից կաթսան ու տաք շոկոլադը լցրեք սառը թասի մեջ՝ այն չհանելով ջրից: Խառնեք մոտ 10 րոպե: 5-7 րոպեից հետո զանգվածը կսկսի պնդանալ:

Նրբահամ աղանդեր 10 րոպեում, որը պաշտում են ամբողջ աշխարհում

Շոկոլադե մուսը կարելի է հյուրասիրել որպես առանձին աղանդեր կամ պաղպաղակի հետ:

Երբ զանգվածը կվերածվի մածուկի, ուրեմն մուսը պատրաստ է:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...