Ներկայացնում ենք 10 պարզ օգտակար սովորություն, որոնք կյանքը դեպի լավն են փոխում:
1. Օրը սկսեք կիտրոնով մեկ բաժակ ջրով
Ամեն օր խմեք մեկ բաժակ տաք ջուր կիտրոնի հյութով և 1 պտղունց կայենյան պղպեղով: Դա կբարձրացնի իմունիտետը, կլավացնի մաշկի որակը:
2. Դեմքը սրբեք երիցուկի եփուկով սառույցի կտորներով:
Առավոտյան այս սովորությունը կօգնի մոռանալ միմիկական կնճիռների մասին, խթանում է մաշկի նյութափոխանակությունը:
3. Ձեզ մոտ թեթև հետճաշիկ ունեցեք
Օգտակար հետճաշիկ կարող են լինել մրգերը, հատիկավոր բույսերի հացը, յոգուրտը: Օգտակար սնունդը կօգնի նիհարել:
4. Ատամի թել օգտագործեք
Այն մաքրում է ատամների մեջտեղի սննդի մնացորդները և ատամանփառը դժվարհասանելի մասերից:
5. Ուտելուց հետո խնձոր կերեք
Ատամները մաքրել ցանկալի է ամեն անգամ ուտելուց հետո, բայց ոչ միշտ է ստացվում: Խնձորը կօգնի բերանի խոռոչը մաքրել սննդի մնացորդներից, կլավացնի լնդերի արյան շրջանառությունը, կնորմալացնի բերանի թթվայնությունը:
6. Ամեն օր կոնտրաստային լոգանք ընդունեք
Դա կամրացնի նյարդային համակարգը և անոթները, անփոխարինելի է երակների վարիկոզ լայնացման բուժման և կանխարգելման գործում:
7. Ջրի շիշ դրեք ձեր աշխատասեղանի վրա
Առողջ կենսակերպի համար շատ մաքուր ջուր խմեք:
8. Ընկուզեղեն կերեք
Օրական առնվազն 50 գ. ընկուզեղեն կերեք: Դրանք ամրացնում են սրտանոթային համակարգը, մազերը, եղունգները, նվազեցնում են վնասակար խոլեստերինի մակարդակը:
9. Քնելու գուլպաներ ունեցեք
Ամռանը կարող են բամբակյա-թղթե լինել, ձմռանը՝ բրդյա: Քնելուց առաջ, լոգանք ընդունելուց հետո ոտքերին առատորեն կոկոսի և մի քանի կաթիլ անանուխի յուղերի խառնուրդ քսեք: Մերսեք, թողեք յուղը մի քիչ ներծծվի, գուլպա հագեք և պառկեք քնելու: Դա կփափկեցնի մաշկը:
10. Կարդացեք ամեն օր
Դա կզարգացնի հիշողությունը, տրամաբանական մտածողությունը, երևակայությունը, կարող է դանդաղեցնել կամ կանխել Ալցգեյմերի հիվանդությունը, թուլամտությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: