Ահա, թե որքան աղ է պետք օգտագործել և ինչու ոչ մի գրամ ավել

Գիտնականները զգուշացնում են՝ աղի չափից շատ օգտագործումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Ֆինն գիտնականներն Առողջության և բարեկեցության ազգային ինստիտուտից 12 տարի հետևեցին 25-64 տարեկան 4 630 կանանց և տղամարդկանց սննդակարգին և առողջական վիճակին:

Արդյունքները ցույց տվեցին՝ օրական 13,7 գրամից ավել աղի օգտագործումը երկու անգամ մեծացնում է սրտային անբավարարության առաջացման ռիսկը նրանց համեմատ, ովքեր օրական 6,8 գրամից պակաս աղ են ուտում: Նշվում է նաև, որ մարդու օրգանիզմին իսկապես աղ անհրաժեշտ է, բայց օրական 2-3 գրամից ոչ ավել:

Ահա, թե որքան աղ է պետք օգտագործել և ինչու ոչ մի գրամ ավել

Միաժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական սննդին ավելացնել 5 գրամ աղից ոչ ավել: Նրանց տվյալներով՝ դա կարող է տարեկան մինչև 2,5 մլն մահ կանխել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...