Սև լիմոնադ՝ ուժեղ ազդեցություն ունեցող մաքրող ըմպելիք

Մեր օրերում օր օրի ավելանում է օդի և սննդամթերքի աղտոտվածությունը, և ավելի անհրաժեշտ է դառնում օրգանիզմը պարպերաբար թույներից մաքրելը:

Արթնանալուց հետո լիմոնաջուր խմեք:

Օրգանական սննդամթերք օգտագործեք և բանջարեղենային հյութեր:

Բացառեք պոտենցիալ վնասակար մթերքները՝ հացահատիկ, տավարի միս, շաքար, զտված յուղեր, վերամշակված և փաթեթավորված մթերքներ:

Ընտրեք անձնական հիգիենայի բնական միջոցներ:

Օգտագործեք Էփսոմի աղ կամ հիմալայան աղ:

Սահմանափակեք կոֆեինի օգտագործումը:

Ալկոհոլ օգտագործեք միայն տոնական օրերին:

Սթրեսը, ոչ ճիշտ սննդակարգը և այլ գործոններ բացասաբար են ազդում մեր օրգանիզմի վրա՝ թունավորելով այն: Օրգանիզմը մաքրելու հզոր միջոց է սև լիմոնադը:

Սև լիմոնադ՝ ուժեղ ազդեցություն ունեցող մաքրող ըմպելիք

4 բաժնի համար

4 բաժակ զտված ջուր

1/3-1/2 բաժակ թարմ քամած կիտրոնի հյութ

¼ բաժակ թխկու օշարակ

1 թեյի գդալ ակտիվացված ածուխ

1 պտղունց հիմալայան աղ

Պատրաստման եղանակը

Քամեք կիտրոնի հյութը: Ածուխը զգուշությամբ լցրեք լիմոնի հյութի մեջ, լցրեք մյուս բաղադրիչները և խառնեք այնքան, մինչև համասեռ հյութ ստացվի: Խմել քաղցած փորին նախաճաշից և ընթրիքից 1 ժամ առաջ: Օգտագործելուց առաջ լավ խառնել: Ըմպելիքը կարելի է պահել սառնարանում 5 օր:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...