Նկարում ի՞նչ է պատկերված. պատասխանը կարող է պարզել ուղեղի գերակա կիսագունդ

Ներկայացնում ենք թեստ, որը կբացահայտի՝ ձեր ուղեղի որ կիսագունդն է գերակա: Նայեք նկարին և ասեք՝ առաջինն ինչ տեսաք:

Նկարում ի՞նչ է պատկերված. պատասխանը կարող է պարզել ուղեղի գերակա կիսագունդ

Եթե կին տեսաք, գերակա է ձեր ուղեղի ձախ կիսագունդը: Դուք ռացիոնալիստ եք, ունեք մեծ վերլուծական ունակություններ: Ցանկացած հարցի մոտենում եք իմաստալից և պատրաստված: Հեշտությամբ եք հաղթահարում սթրեսային իրավիճակները, քանի որ լավ զարգացած տրամաբանական մտածողություն ունեք: Լավ հիշողություն ունեք և լեզուներ սովորելու նախատրամադրվածություն:

Եթե ոտքեր տեսաք, ձեր աջ կիսագունդն է գերակա: Դուք հուզական, կրեատիվ և տաղանդավոր մարդ եք: Ձեր գլխում միշտ շատ գաղափարներ կան, որոնք պետք է կյանքի կոչել:

Եթե տեսաք երկուսն էլ միաժամանակ, հավասարաչափ զարգացած են ուղեղի երկու կիսագնդերը: Միշտ գիտեք՝ երբ է պետք հենվել տրամաբանության, երբ ինտուիցիայի վրա: Կարողանում եք լինել երազկոտ և ստեղծագործ, ուրիշ ժամանակ՝ լուրջ ռացիոնալիստ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...