Օրվա ժամերի մոգությունը. մեր նախնիների 15 պարզ կանոնները

Մեր իմաստուն նախնիները գիտեին շատ գաղտնիքներ, թե ինչպես պահպանել էներգիան, առողջությունը և ինչպես պաշտպանել իրեն, իր ընտանիքը և տունը` բացասական սև ուժերից:

Նրանք ունեին հատուկ նախազգուշական կանոններ` օրվա տարբեր ժամերի համար:

Օրվա ժամերի մոգությունը. մեր նախնիների 15 պարզ կանոնները

Առավոտ

1. Սկսեք առավոտը լռությամբ: Արթնանալուց հետո միանգամից մի մտեք երկխոսության մեջ: «Գիշերվա փորձը կվերածվի առավոտվա միաստության». այսպես է ասում հին իմաստությունը:

2. Բացեք պատուհանը, թող տարածքը լցվի մաքուր օդով: Դա կարթնացնի ոչ միայն բանականությունը, այլ նաև հոգին:

3. Լվացեք Ձեր աչքերը սառը ջրով: Մեր նախնիներն ասում էին. «Թոթափեք գիշերը և աչքերը երկար ժամանակ կլինեն երիտասարդ, իսկ միտքը թափանցիկ»:

4. Վեր մի թռեք անկողնուց, այլ սկզբից թեքվեք կողքի և հանգիս բարձրացեք: Այդպես Դուք չեք կորցնի գիշերվա ընթացքում կուտակված էներգիան:

Օր

5. Մի նայեք պատահական անցորդների աչքերին, այդպես Դուք կարող եք հոգնածություն զգալ:

6. Ինչ-որ տեղ գնալու ճանապարհին ետ մի նայեք: Այս կանոնը կատարելով` Դուք կպահպանեք ուժերը այն գործի համար, որը պլանավորել եք կատարել:

7. Գործերով գնալիս Ձեր մոտ հուռութքներ պահեք: Կարելի է օգտագործել 2 հուռութք` մեկն արտաքին (դա կերևա շրջապատողներին), մյուսը` ներքին (փակ ուրիշների աչքերից): Արտաքին հուռութքը կարող եք փաքցնել զգեստի վրա: Իսկ ներքինը թաքցրեք գրպանի մեջ:

8. Եթե Ձեզ սպասվում է քննություն, հարցազրույց կամ այնպիսի իրավիճակ, որում անհրաժեշտ է կենտրոնանալ, ապա Ձեր գրպանում պահեք սուր ծայրով մատիտ: Հարցի պատասխանը փնտրելիս Ձեր միտքը կենտրոնացրեք մատիտի սուր ծայրի վրա և պատասխանը սպասեցնել չի տա:

9. Եթե գտնվելով մարդաշատ վայրում Դուք անպաշտպանվածություն և տագնապ եք զգում, ապա վերցրեք թղթի կտոր, դրա վրա նկարեք շրջան և մեջտեղում կետ դրեք: Հիմա պատկերացրեք, որ այդ կետը Դուք եք, իսկ շրջանը` Ձեր պաշտպանությունը: Պահպանեք այդ պատկերը` մինչև դուրս կգաք այդ տագնապալի վայրից:

Երեկո

10. Աշխատանքից հետո տուն վերադառնալով անպայման ողջունեք Ձեր տանը, ասացեք, որ ուրախ եք տուն վերադառնալու համար:

11. Երեկոյան մաքրությամբ մի զբաղվեք և աղբը դուրս մի տարեք:

12. Արևի մայր մտնելուց հետո ընտանիքում հանգստություն պահպանեք: Վեճը կարող է ձգվել և անցնել նոր օր:

Գիշեր

13. Վատ երազներից և մտքերից պաշտպանվելու համար բարձի տակ չմաքրած սխտոր դրեք:

14. Մինչև քնելը վառեք մոմերը, մի քանի րոպե նայեք կրակին և պատկերացրեք, որ Ձեր տագնապները վառվում են: Դա Ձեզ հանգիստ քուն կբերի:

15. Եթե ամեն դեպքում վատ երազ տեսնեք, լվացվեք սառը ջրով և արտասանեք. «Սարսափելի է երազը, բայց Աստված ողորմած է: Որտեղ գիշերը, այնտեղ էլ երազը»: Այդ ժամանակ երազը չի իրականա և կգնա գիշերվա հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...