Հոգեբանները պնդում են. եթե օգտագործենք «երկու ժամվա» այս օրենքը, կյանքը կփոխվի 180 աստիճանով

Այս օրենքի օգնությամբ, որն այսօր ներկայացնում ենք, շատ հայտնի դեմքեր են կարողացել փոխել իրենց կյանքը. Մայր Թերեզան, Չարլզ Դարվինը, Գալիլեո Գալիլեյը, Ալբերտ Էյնշտեյնը, Դալայ–լաման… Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել։ Իսկ ինչն է այս մարդկանց մտածողության մեջ օգնել իրենց և ինչու են նրանք այդքան տարբերվում ուրիշներից։

Եթե հավատանք հոգեբաններին, ապա ինքնազարգացման համար մարդը պետք է մտածողության ռեֆլեքսիվ ոճ ունենա։

Իսկ ի՞նչ է ռեֆլեքսիվ մտածողությունը։

Ինչ ենք մենք անում, եթե ինչ–որ մի բան այնպես չի գնում, ինչպես ծրագրված էր։ Մարդկանց մեծամասնությունը սկսում է արդարացումներ փնտրել, փոխանակ խնդրի լուծման ուղիներ փնտրելու։ Ռեֆլեքսիվ մտածողության առանձնահատկությունը՝ լուծումը ձեր ներսում փնտրելն է, այլ ոչ թե ինչ որ արտաքին գործոնների մեջ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ռեֆլեքսիվ մտածողությունը կյանքի ցանկացած դրական փոփոխությունների ամենակարևոր բաղկացուցիչ մասն է։ Ինքնակառավարման մասին բազմաթիվ տեսություններ ընդգծում են, որ փոփոխությունների համար երկու բան է պահանջվում. նպատակ և ձեր ներկա դրության գիտակցում, որպեսզի հնարավորություն ունենաք գնահատել դրանց միջև տարբերությունը։ Մի խոսքով, եթե դուք չգիտեք, թե ինչ եք ուզում կյանքից, արդյունքում դուք ոչ մի բանի չեք հասնի։ Ռեֆլեքսիվ մտածողությունը լուծում է առաջարկում՝ հիմնված ձեր տեսողական փորձի և ընկալման վրա։

Հոգեբանները պնդում են. եթե օգտագործենք «երկու ժամվա» այս օրենքը, կյանքը կփոխվի 180 աստիճանով

Որոշ փորձագետների պնդումների համաձայն, երկու ժամվա ռեֆլեքսիվ մտածողության կանոնը կարող է նպաստել ցանկացած խնդրի լուծմանը։

Այո, երկու ժամը թվում է, թե երկար ժամանակահատված է, բայց եթե այն բաժանենք ամբողջ շաբաթվա վրա, ապա օրական 15-20 րոպե կստացվի։

Օրինակ, ահա թե ինչպես կարող է կառուցված լինել ձեր սովորական օրը. աշխատանքից վերադառնում եք տուն և ազատվում բոլոր ձեզ շեղող գործոններից։ Ձեզ միայն գրիչ և թուղթ է անհրաժեշտ։ Ահա այն հարցերը, որոնց պատասխանները պետք է գտնեք ձեր ներսում.

Արդյոք ինձ ուրախացնո՞ւմ է այն, ինչ անում եմ, թե ես անիմաստ եմ ծախսում իմ ժամանակը։

Արդյոք պահպանվո՞ւմ է աշխատանքի և անձնական կյանքիս միջև հավասարակշռությունը։

Ինչպե՞ս արագացնեմ ցանկալին ստանալու գործընթացը։

Ինչպիսի՞ պոտենցիալ հսկայական հնարավորություններ եմ ես բաց թողնում։

Ո՞ր հասարակ բաներն են ինձ վրա մեծ ազդեցություն գործում։

Ինչը կարող է այնպես չգնալ իմ կյանքի հաջորդ կես տարվա ընթացքում։

Անկեղծորեն պատասխանեք, թե ինչ պարզ և աննշան բաներ եք արել այսօրվա ընթացքում, երեկ, անցյալ շաբաթ։ Եթե դուք սոցցանցերի վրա օրական երկու ժամ եք ծախսում, ապա 15-20 րոպեն այնքան էլ շատ ժամանակ չէ ձեր կյանքի կարևորագույն խնդիրները լուծելու համար, այնպես չէ՞։

Հավատացեք, եթե դուք փորձեք, ապա կսովորեք գտնել լուծումները շատ ավելի արագ, քան երբևէ։ Միայն թե մի մոռացեք ձեր օրագրում գրառումներ կատարել։ Հենց որ գաղափարը ֆիզիկական արտահայտություն է ստանում (նույնիսկ թղթին հանձնվելու տեսքով), անմիջապես անհավանական բաներ են տեղի ունենում։ Համոզվեք ինքներդ։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...