4 սանրվածք, որոնք վանում են տղամարդկանց

Ընդհանրապես ասում են, որ եթե սիրում ես մարդուն, ընդունում ես նրան ցանկացած ձևով։

Իհարկե դա այդպես է, բայց ինչ վերաբերում է արտաքինին, պետք է չափազանց զգույշ լինել, չէ որ մեր արած ամեն բանը չէ, որ մեզ սազում է։

Նաև հաճախ ենք ասում, որ կարևորը ինքներս մեզ դուր գալն է, բայց ամեն դեպքում մենք բոլորս էլ ցանկանում ենք գեղեցիկ լինել սիրելիի աչքերում և մշտապես հաճոյախոսություններ ստանալ։

Եվ այսպես, ներկայացնում էշենք այն սանրվածքներն ու կտրվածքները, որոնք դուր չեն գալիս տղամարդկանց և նույնիսկ վանում են նրանց։

Փորձեք դուք էլ չկրկնել այս սխալները։

2 պոչիկ

Այս սանրվածքը սազում է միայն փոքրիկ աղջիկներին և ոչ մեծ աղջկան կամ կնոջը, սա առնվազն տարօրինակ և նույնիսկ անհեթեթ տեսք է հաղորդում։

Աբստրակտ «պոչիկ»

Շատ հաճախ են աղջիկներն առօրյայում այս սանրվածքն անում, քանի որ այն պրակտիկ է և արագ։ Իսկ տղամարդկանց այն նույնիսկ փնթի է թվում և նրանք կարծում են, որ այսպես կարելի է անել մազերը միայն տունը մաքրելիս։

Թաց մազերի էֆեկտ

Իրականում այս սանրվածքը բավական բարդ է ստացվում, սակայն տղամարդկանց այն չի հիացնում։ Նրանք այնպիսի տպավորություն են ստանում, որ աղջիկը մի քանի օր չի լվացել մազերը։

«Պլաստիկե» գանգուրներ

Տղամարդիկ սիրում են շոյել աղջկա մազերը, իսկ նման գանգուրները շոյելը բավական տհաճ է։ Քանի որ մեծ քանակությամբ լաք է օգտագործվում՝ մազերը գանգուր պահելու համար, դրանք բավական պինդ ու կարծես քարացած են դառնում։ Տղամարդիկ փափուկ մազեր են սիրում, որոնցից լավ հոտ է բուրում և կարևորը, երբ դրանք բնական վիճակում են։