Որովայնի ճարպից ազատվելու 3 կանոն

Որովայնի ճարպն ամենահամառն է:

Մի կողմից՝ ներքին օրգանների համար պաշտպանիչ շերտ է, մյուս կողմից՝ այն կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել:

Որովայնի ճարպը պարունակում է այնպիսի ճարպեր, որոնք խթանում են սթրեսի հորմոնի առաջացումը:

Ի՞նչ անել, որ ավելի արագ ազատվեք որովայնի ճարպերից:

1. Անընդհատ շարժվեք

Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն շարժվելուց արդյունավետ բան չկա: Սկսած արագ քայլքից՝ մինչև վազքը, հրաշալի է որովայնի ճարպերն այրելու համար:

Հարցն այն է, որ, երբ բարձրացնում եք սրտի աշխատանքը, օրգանիզմը սկսում է ավելի շատ ճարպեր այրել՝ այսպիսով մաքրելով օրգանիզմում կուտակված ճարպերը:

2. Շատ պրոտեին պարունակող սնունդ կերեք

Երկրորդ ամենակարևոր պայմանը ճիշտ սնդակարգն է: Այսպիսով, երբ խոսք է գնում ավելորդ ճարպերից ազատվելու մասին, պրոտեինն այն է, ինչ ձեզ պետք է:

Սա չի նշանակում, որ պետք է միայն պրոտեինով հարուստ սնունդ օգտագործել, այլ անհրաժեշտ է պարզապես բարձրացնել պրոտեինի քանակը:

3. Ճիշտ հանգիստ

2010 թվականին արված հետազոտություններից մեկը փաստում է, որ 8 ժամ քնելն արագացնում է որովայնի ճարպերից ազատվելու գործընթացը:

Այսինքն, եթե օրական 5 ժամ եք քնում, ապա բարձրացնում եք ճարպերը կուտակելու հավանականությունը:

Ճիշտ հանգստանալը կօգնի ազատվել ավելորդ ճարպերից, բացի այդ, ամբողջ օրվա ընթացքում էներգիայով լի կզգաք ձեզ: