Երբ դուք լույս եք ճառագում, նյարդայնացնում եք նրանց, ովքեր խավարի մեջ են ապրում

«Նախանձը հազար անգամ ավելի սարսափելի է սովից, քանի որ դա հոգևոր սովն է»,- Միգել դե Ունամունո, իսպանացի փիլիսոփա։

Դուք թերևս հաճախ եք բախվել այն իրավիճակին, երբ պարզապես փայլում եք երջանկությունից, ուզում եք այդ զգացողությամբ կիսվել աշխարհի հետ, իսկ ի պատասխան միայն խեթ հայացքներ եք ստացել։ Ինչու է ձեր ներքին լույսը այդպես նյարդայնացնում խավարի մեջ ապրող մարդկանց։

Իրոք որ նման բան հաճախ է տեղի ունենում։ Մեր կյանքում հանդիպում են մարդիկ, որոնք կարծես լույսով լցված լինեն և լուսավորեն շուրջը, և նրանք, որոնք կուրացնում են մեզ իրենց թույնով։ Եվ ամենազարմանալին այն է, որ այս թունոտ «լուսատուները» հայտնվում են հենց այն պահին, երբ մենք երջանիկ ենք և «ուզում ենք գրկել ողջ աշխարհը», կիսվել մեր երջանկությամբ յուրաքանչյուրի հետ։

Սակայն եթե մարդը ի վիճակի չէ կիսել մեր երջանկությունը, ապա ինչ ենք մենք անում նրա կողքին։ Լույսը հանգցնելը շատ հեշտ է, իսկ այն կրկին վառելը այնքան էլ հեշտ չէ։ Եվ որքան երկար մենք գտնվենք թունոտ մարդկանց կողքին, այնքան դժվար է հետո վերադառնալ մեր հին վիճակին։

Երբ մենք ուրախ ենք, մենք շտապում ենք կիսվել նրանց հետ, ում լավ ենք ճանաչում։ Դա բացարձակ նորմալ արձագանք է։

Յուրաքանչյուրը դա իր ձևով է անում։ Մեկը սոցցանցում գրառում է անում, մյուսը զանգում և պատմում է վերջին նորությունները, մյուսները բանաստեղծություն են գրում ․․․ Ձևերը շատ են, բայց էությունը նույնն է․ մենք ցանկանում են կիսել մեր ուրախությունը ինչ-որ մեկի հետ, որպեսզի նա էլ ուրախանա։

Նման պահերին դժգոհ դեմքերի և նախանձ աչքերի հանդիպելն ամենավատ բանն է։ Ուրախությունդ կարծես միանգամից անհետանա։ Հատկապես, որ այդ պահին մենք պատասխան ժպիտ ենք ակնկալում, ուրախ ծիծաղ և հիացմունք․ «Օ, դա ֆանտաստիկա է, շնորհավորում եմ, ընկերս»։ Եվ հույզերդ մարում են, ուրախությունը կարծես անհետանում է։

Եթե նման բան հաճախ է տեղի ունենում ձեր ընկերոջ կամ սիրելիի հետ, ուրեմն ժամանակն է մտածելու այն մասին, թե ինչ եք դուք անում նրա կողքին։ Երջանկությունն իրոք վարակիչ է, բայց միայն նրանց համար, ովքեր լույս են ճառագում ներսից։

«Խավարի մարդկանց» համար ուրիշի ուրախությունը դիսկոմֆորտի և ագրեսիայի բուն է։ Միայն մի կարծեք, թե մեղավորը դուք եք։ Նրանց անառողջ արձագանքը բացառապես կապված է իրենց ստացած հարվածքների և բարդույթների հետ։

Ձեր լույսը պետք է լուսավորի ու լցնի այս աշխարհը բարությամբ ու ուրախությամբ։ Եվ խավարում ապրող մարդիկ չպետք է նրան խանգարեն։ Հանգիստ ջնջեք նրանց ձեր կյանքից և շարունակեք ուրախանալ կյանքով։

Загрузка ...