Կենդանակերպի 3 նշան, որոնք քարե սիրտ ունեն․ կարեկցանքը նրանց համար խորթ է

Կենդանակերպի ոչ բոլոր նշաններն են բարի ու սիրալիր։

Նրանցից ոմանք պատրաստ են ցույց տալ ձեզ իրենց ճանկերը, իսկ ոմանք էլ անգամ անսիրտ ու սառն են։

Կարծես Կայի և Գերդայի մասին հեքիաթից սառույցի մի բեկոր լինի հայտնված նրանց սրտում։

Որոնք են Կենդանակերպի այն նշանները, որոնց համար խորթ է կարեկցանքի զգացողությունը։

1. Կարիճ

Այս նշանն իր անտարբերությամբ և զայրույթով պատժում է բոլոր նրանց, ովքեր իր սրտով չեն։ Նրա սրտում տեղ կա միայն մի քանի ընտրյալների համար։

Մնացած բոլորին նա պարզապես արհամարհում է և այնպիսի սառը հայացք է նետում, որ սարսռում ես։ Դժվար թե ցանկանաք գործ ունենալ Կարիճի հետ՝ տեսնելով նրան զայրացած և նյարդայնացած վիճակում։

2. Ցուլ

Համառ Ցուլերն ինչ–որ բանով հիշեցնում են Կարիճներին իրենց անսասանությամբ, սակայն նրանց կատաղությունն ավելի ուժգին է, քանի որ նրանք դա չեն թաքցնում։

Ցուլերին հատուկ է նաև խանդը, զայրույթի անկառավարելի պոռթկումները և սառնությունը նրանց հանդեպ, ում հետ նա արդեն վեճ է ունեցել։ Մի սպասեք թե նա ձեզ կների, անգամ եթե խոսքերով Ցուլը ձեզ ներել է։

3. Ջրհոս

Թվում է, թե Ջրհոսը կենդանակերպի ամենաընկերասեր նշաններից մեկն է։ Սակայն շատերին ծանոթ է նրա՝ ժամանակ առ ժամանակ նույնիսկ իրեն ամենահարազատ և մտերիմ մարդկանցից սառելու և հեռանալու հատկությունը։

Ջրհոսը չոր, անտարբեր և անզգացմունքային է դառնում։ Սակայն մի որոշ ժամանակ անց նրանք վերադառնում են իրենց բնականոն կյանքին, կրկին ուրախ ու թեթև են դառնում, ինչպես առաջ էին։