Ջեռոցում պատրաստվող հավի կրծքամսի ամենապարզ և համեղ բաղադրատոմսը

Հավի միսը ունիվերսալ մթերք է, որից բազմաթիվ ուտեստներ է կարելի պատրաստել։

Այսօր ևս մեկ համեղ ու շատ հեշտ բաղադրատոմս ենք առաջարկում։

Այս ուտեստը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են․

Հավի փափկամիս – 600 գրամ

Սոխ – 2 հատ

Սխտոր – 3 պճեղ

Թթվասեր և մայոնեզ – 2–ական ճ․գ․

Աղ, պղպեղ, պրովանսյան խոտեր, այլ համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պանիր – 50 գրամ

Եռացրած ջուր՝ սոխը մարինացնելու համար։

Պատրաստման եղանակը

1. Սոխը կտրատում ենք բարակ կիսալուսիններով և վրան եռացրած ջուր ենք լցնում, այնուհետև քամում։

2. Միսը կտրում ենք բարակ շերտերով և մի թեթև ծեծում ենք։

3. Միսը մարինացնում ենք մեր սիրելի համեմունքներով և թողնում ենք 30 րոպե։

4. Թթվասերը խառնում ենք մայոնեզի, ճզմած սխտորի հետ, աղ և պղպեղ ենք անում։

5. Ձևամանի մեջ դնում ենք սոխը (կեսը), դրա վրա մսի կեսը և թթվասերով և մայոնեզով խառնուրդի կեսը։

6. Նորից դնում ենք սոխը, միսը և սոուսը։

7. Վրայից քերած պանիր ենք լցնում և ծածկում ենք փայլաթիթեղով։

8. Եփում ենք 180 աստիճանի տակ 40 րոպե, այնուհետև հանում ենք փայլաթիթեղը և ևս 10 րոպե թողնում ջեռոցում։ Բարի ախորժակ։