Կյանքի 11 իրավիճակ, երբ ուրիշներին օգնել պետք չէ

Մարդու մեջ ի ծնե դրված է ուրիշին օգնելու մղումը։

Սակայն միշտ չէ, որ պետք է օգնել, քանի որ երբեմն այդ օգնությունը ոչ թե պարզապես անիմաստ է լինում, այլ նույնիսկ վտանգավոր, ընդ որում, թե ձեզ համար, թե՝ դիմացինի։

Անվճար առաջարկել ձեր մասնագիտական ծառայությունները

Անվճար օգնելով մարդկանց այս դեպքում՝ դուք ոչմիայն արժեզրկում եք սեփական գիտելիքներն ու հմտությունները, այլև գումար եք կորցնում, որը կարող էիք աշխատել միևնույն գործն ուրիշների համար անելով։

Չեք կարող դա որակյալ անել

Կյանքի 11 իրավիճակ, երբ ուրիշներին օգնել պետք չէ

Երբեք մի առաջարկեք ձեր օգնությունը, եթե համոզված չեք, որ կարող եք անել այդ գործը կամ մատուցել այդ ծառայությունը այն որակով, որ պետք է։

Մշտապես ինչ–որ մեկին գումար եք տալիս

Կան մարդիկ՝ ընկերներ, հարազատներ, որոնք մշտապես պարտքով փող են խնդրում ձեզանից։ Բոլոր այս մարդկանց պետք է սովորեք «ոչ» ասել։ Նրանք այնքան են սովորում ձեր օգնությանը, որ նույնիսկ հրաժարվում են աշխատել, քանի որ ձեր տվածը նրանց լրիվ բավարարում է։

Բարեգործությունը չի արդարացնում իր նշանակությունը

Պետք չէ տրվել հույզերին և գումարներ փոխանցել անծանոթ մարդկանց քարտերի հաշվեհամարներին՝ հուզիչ նկարներ տեսնելով։

Օգնելու մղումը՝ ձեր պահանջմունքն է

Շատ հոգեբաններ խորհուրդ են տալիս չօգնել մարդուն, քանի դեռ այդ մասին նա ձեզ չի խնդրել։ Միգուցե նրան պետք էլ չէ ձեր օգնությունը։ Երբեմն այնպես է լինում, որ օգնելու ցանկությունը ավելի շատ ձեր պահանջմունքն է լինում, որպեսզի ձեզ կարևոր և պետքական զգաք։

Իրական շարժառիթը՝ սեփական փառասիրությունը բավարարելն է

Կարպմանի եռանկյունի. Մարդկանց միջև փոխհարաբերություննեի սոցիալ–հոգեբանական մոդել, որ նկարագրել է հոգեբույժ Սթիվեն Կարպմանը։ Դրա համաձայն՝ մարդը երեք դերերից մեկում է հանդես գալիս. զոհ, հետապնդող և փրկիչ։ Առաջին հայացքից թվում է, թե փրկիչը ցանկանում է օգնել զոհին, սակայն իրականում նա այլ թաքնված շարժառիթներ ունի։ Նրան կարող է դուր գալ, որ իրենից ինչ–որ մեկը կախված է կամ, որ իրեն վստահում են։ Նման դեպքերում օգնությունը պարզապես սեփական ցանկությունները իրականացնելու համար է։

Մարդը սովոր է միշտ ինչ–որ մեկի վրա հույս դնել

Կյանքի 11 իրավիճակ, երբ ուրիշներին օգնել պետք չէ

Եթե մարդուն հնարավորություն ենք տալիս, որ ինքնուրույն լուծի իր խնդիրները, նա անհրաժեշտ փորձ ու հմտություններ է ձեռք բերում և հետագայում կարողանում է նման իրավիճակներում էլ ինքնուրույն գլուխ հանել։ Օգնելով՝ դուք չպետք է մարդու փոխարեն անեք ողջ աշխատանքը, դուք կարող եք միայն թեթևացնել նրա գործը, եթե նա իրոք չի հասցնում։

Խոսքը երեխաներին է վերաբերում

Իհարկե, սա ունիվերսալ կանոն չէ։ Սակայն կան շատ ծնողներ, որոնք փորձում են երեխաների փոխարեն լուծել և անել ամեն բան՝ սկսած ուտելիքի ընտրությունից, որ նրանք պետք է ուտեն, վերջացրած տնային առաջադրանքներով։

Մեծանալով՝ նման երեխան չի կարողանա շատ բաներ ինքնուրույն անել և կշռադատված որոշումներ կայացնել։

Դուք օգնում եք «որովհետև», այլ ոչ թե՝ «որպեսզի»

Շատ հաճախ մենք օգնում ենք մարդուն, քանի որ նա մեր ընկերը, բարեկամն է, նախկինում մեզ օգնել է։ Սակայն որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ոչ թե անցյալի վրա, այլ՝ ապագայի, այսինքն օգնել «որպեսզի…»։ Այդ դեպքում օգնությունն ուղղորդված կլինի և օգտակար և արդյունք կբերի։

Նվերներ եք տալիս մանկատների երեխաներին

Կյանքի 11 իրավիճակ, երբ ուրիշներին օգնել պետք չէ

Դա կարող է տարօրինակ թվալ, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս անձնական նվերներ չտալ մանկատների երեխաներին։ Նրանք սովորում են դրան, որ շատ բաներ իրենց կյանքում հենց այնպես են հայտնվում և չեն սովորում գնահատել դա։ Ավելի լավ է այդ երեխաներին նվիրեք ձեր ժամանակն ու ուշադրությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...