«Ամուսնու համար «լավ» կին են լինում միայն դժբախտ կանայք»․ հոգեբան

Երկար տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երջանիկ կինը անհոգ և թափթփված է։ Նրա տանը միշտ թափթփված է, սեղանին սուրճի խմած բաժակն է, գիրք, ինչ–որ մանր մունր բաներ։

Լավ կանայք դուրս են գալիս միայն դժբախտ կանանցից։ Դե այն կանանցից, որոնց մոտ միշտ ինչ որ զգացողություն է, որ ՉԻ ՍՏԱՑՎԵԼ։

Կարևոր չէ, թե հատկապես ինչը չի ստացվել, բայց չի ստացվել, չի դասավորվել, փուլ է եկել․․․

Երկարամյա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երջանիկ կինն անհոգ ու անփույթ է։ Նա զարմանքով բացում է պահարանը և հայտնաբերում, որ մաքուր սպիտակեղեն չունի, հետո ոչ պակաս զարմանքով լողասենյակում հայտնաբերում է կեղտոտ սպիտակեղենի կույտը, որն առաստաղին է հասնում։ Եվ նրա ծիծաղը դրանից գալիս է։

Երջանիկ կնոջ տանը երբեք չկան պահուստներ՝ ոչ սննդի, որ փողի, իսկ կողակիցն էլ իրեն պետքական և կարևոր է զգում, ճարելով այդ ամենը և հասկանալով, որ առանց իրեն նա՝ նուրբ և զարմանալի, զվարճալի և գանգրահեր իր սերը պարզապես կկորչի։ Նա լվանում է, արդուկում, վաստակում և լիովին երջանիկ է, որովհետև իրեն ոչ ոք ոչինչ չի ստիպում և չկա ներքին կարգ ու կանոն։

Կինը չի հետևում իրեն, չի հաշվում ամեն մի րոպեն ու վայրկյանը, այդ պատճառով էլ նա դողում է կնոջ վրա և շատ է խանդում, չնայած որ նա հիմնականում տանն է և առանձնապես տնից դուրս էլ չի գալիս։

«Ամուսնու համար «լավ» կին են լինում միայն դժբախտ կանայք»․ հոգեբան

Լավ կանայք ստացվում են միայն դժբախտ կանանցից։

Նա արագ և համեղ է պատրչաստում, բայց առանց ֆանատիզմի, այդ պատճառով էլ նրա ամուսինն առողջ ու առույգ է՝ վառվռուն աչքերով։

Բոլորը նրա մասին ասում են, որ ՎԱՏ կին է։

Լավ տնտեսուհի կնոջ մոտ ամեն բան կարծես բանակում լինի։ Տանը մաքրություն է։ Պահարաններում սպիտակեղենը այնպես է դասավորված, կարծես քանոնով գծված լինի։ Պահարաններում ձավարեղենի մեկ տարվա պահուստ կա՝ միջուկային պատերազմի դեպքում սոված չմնալու համար։ Իսկ նկուղում դարակները պայթում են պահածոների բազմությունից։ Փող նա միշտ կարողանում է հավաքել և ունի նեղ օրվա իր հոգեպահուստը։

Նա անդադար լվանում և արդուկում է այնպիսի ֆանատիզմով, կարծես դա ի հեճուկս ինչ-որ մեկի է անում կամ որպեսզի ցրվի ու մոռանա։

Ամուսնուն նա շատ է կերակրում՝ յուղոտ և կծու, քանի որ բանկաներում մնացած վարունգները պետք է վերջապես ինչ-որ մեկն ուտի։ Ամուսինը ճարպոտ է, անհավես և բառիս բուն իմաստով զրկված նախաձեռնության հնարավորությունից։

Սովորաբար նման միջավայրում տղամարդը չի դիմանում, ինչպես մանրէն թորած ջրի մեջ։ Նա փախչում է, ինչպես խավարասերը մաքուր խոհանոցից, եթե դեռ կարողանում է շարժվել։

Նա հսկում է ամուսնուն թիկնապահի նման, ուսումնասիրում է նրա պիջակի վրայից գտած երկար մազերը, վերահսկում է նրա զանգերն ու նամակները։

Բոլորն ասում են, որ նա հրաշալի կին և տնտեսուհի է։ Իսկ ամուսինը՞։ Դե իսկ ամուսինը մտքում երազում է այն երջանկության մասին, որը չունի․․․

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...