7 վարժություն կնճիռների դեմ, որոնք ձեր դեմքից կջնջեն տարիները

Մեր դեմքը 43 մկաններ են ձևավորում։

Դրանք աշխատում են ճիշտ այնպես, ինչպես մեր մարմնի մյուս մկանները․ դրանք կարելի է ամրացնել միայն կանոնավոր մարզանքների շնորհիվ։ Այդ պատճառով էլ, եթե ցանկանում եք կանխել ծերությունը և մաշկի թոշնածությունը, պարզապես մի քիչ մարզեք դեմքի մկանները;

1. Ավելի հարթ դարձրեք ճակատը

7 վարժություն կնճիռների դեմ, որոնք ձեր դեմքից կջնջեն տարիները

• Ափերը դրեք ճակատի վրա։ Ձեր ճկույթները պետք է սեղմեն հոնքերի հատվածի վրա, իսկ մնացած մատները պահեն ճակատի կնճիռները։

• Զարմացած բարձրացրեք հոնքերը՝ հաղթահարելով ձեռքերի ճնշմանը։

• Չակատը թուլացրեք և նորից կրկնեք վարժությունը 20 անգամ։

2. Կանխեք քթաշրթունքային կնճիռների առաջացումը

7 վարժություն կնճիռների դեմ, որոնք ձեր դեմքից կջնջեն տարիները

• Ժպտացեք

• Մատներով սեղմեք քթաշրթունային կնճիռների վրա։

• Այնուհետև մատներով մաշկը ձգեք հակառակ ուղղությամբ։

• Մկանները ձգեք և զգացեք դրանց դիմադրությունը։

• Կրկնեք 10 անգամ։

3. Շրթունքներն ավելի փքուն դարձրեք

7 վարժություն կնճիռների դեմ, որոնք ձեր դեմքից կջնջեն տարիները

• Պատկերացրեք, որ պատրաստվում եք սուլել։ Շրթունքները սեղմեք և ձգեք։ Այս վիճակում պահեք 5-10 վայրկյան։

• Շուրթերը վերադարձրեք բնական վիճակին։

• Կրկնեք առնվազն 5 անգամ։

4. Ազատվեք շուրթերի կախված անկյուններից

7 վարժություն կնճիռների դեմ, որոնք ձեր դեմքից կջնջեն տարիները

• Մատները տեղավորեք շուրթերի անկյուններում։

• Մատներով ձգեք բերանը։

• Դիմադրեք մատների շարժումներին, ձգելով շրթունքների մկանները, այնուհետև թուլացրեք մկանները։

• Կրկնեք վարժությունը 15-20 անգամ։

5. Հրաժեշտ տվեք աչքերի շուրջ կնճիռներին

7 վարժություն կնճիռների դեմ, որոնք ձեր դեմքից կջնջեն տարիները

• Ցուցամատներով թեթև սեղմեք աչքերի ներքին անկյունների վրա։

• Թեթև մերսեք աչքերի տակը շրջանաձև շարժումներով՝ ներսի անկյուններից դեպի արտաքինը։

• Կրկնեք 5 անգամ։

6. Ժպիտի գիծն ավելի նկատելի դարձրեք

7 վարժություն կնճիռների դեմ, որոնք ձեր դեմքից կջնջեն տարիները

• Բերանը փակ պահած՝ ցուցամատները դրեք քթաշրթունքային ծալքերի երկայնքով։

• Առանց մատները շարժելու ձգեք շուրթերը և սեղմեք դրանք դեպի ատամները։

• Մկանները ձգեք մի քանի վայրկյան, այնուհետև թուլացեք։

• Կրկնեք 10 անգամ։

7. Ձգեք այտերը

7 վարժություն կնճիռների դեմ, որոնք ձեր դեմքից կջնջեն տարիները

• Քթով խորը շունչ քաշեք։

• Այտերը ուռացրեք, կարծես ուզում եք օդը բերանով դուրս թողնել՝ առանց շուրթերը բացելու։

• Այտերը ուռացրած պահեք 3-5 վայրկյան, այնուհետև բերանով արտաշնչեք։

• Կրկնեք 10 անգամ։

Բոնուս․ օգտագործեք վիտամին E, որպեսզի ազատվեք կնճիռներից։ Դեմքի վարժություններից հետո E-վիտամինով յուղ քսեք և արդյունքն ավելի արագ նկատելի կլինի։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...