Ինչու են խիստ ծնողների երեխաներն ավելի հաջողակ մեծանում

Մեր օրերում ընդունված է համարել, որ ծնողները մեզ սխալ են դաստիարակել։

Որ մենք բոլորս բարդույթներով և դժբախտ ենք մեծացել, քանի որ խիստ դաստիարակությունը չէր ենթադրում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «անհատը», «ընտրությունը»։

Հոգեբաններն ու երիտասարդ ծնողների համար նախատեսված ձեռնարկները խորհուրդ են տալիս երեխային ավելի շատ ազատություն տալ։

Ինչու են խիստ ծնողների երեխաներն ավելի հաջողակ մեծանում

Էսեքսի համալսարանի պրոֆեսոր Էրիկա Ռասոնը հետազոտություն է անցկացրել, որը ցույց է տվել, որ խիստ և պահանջկոտ մայրերի երեխաներն ավելի հաջողակ են մեծանում։

Խիստ դաստիարակություն

Ինչու են խիստ ծնողների երեխաներն ավելի հաջողակ մեծանում

Միանգամից նշենք, որ խստությունը կապ չունի ֆիզիկական բռնության հետ։

Այստեղ նկատի են առնվում պահանջկոտությունն ու սահմանափակումները միայն։

Հետազոտությունը հիմնված է 13-14 տարեկան ավելի քան 15000 երեխաների հարցման արդյունքների վրա՝ 6 տարվա ընթացքում։

Այսպիսով, այն երեխաները, որոնք ծնողները շատ խիստ են եղել, ավելի համար են և ինքնավստահ։

Ինչու են խիստ ծնողների երեխաներն ավելի հաջողակ մեծանում

Երեխաները, որոնք անզիջում և խիստ մայրեր էին ունեցել, հիմնականում ավարտում էին քոլեջներն ու լավ աշխատանքի անցնում։

Դա կարող է տարօրինակ թվալ, բայց խիստ և պահանջկոտ մայրերի երեխաներն ավելի հաջողակ էին դառնում։

Հետազոտության արդյունքները նաև ցույց են տվել, որ այն աղջիկները, որոնք խիստ մայր ունեն, 4 տոկոսով ավելի քիչ են հղիանում դեռահասության տարիքում։

Ինչու են խիստ ծնողների երեխաներն ավելի հաջողակ մեծանում

Անգամ նայելով մեր կյանքում եղած օրինակներին, կարելի է նկատել, որ հետազոտությունները ճշմարիտ են։

Օրինակ, ծնողները մեզ թույլ չէին տալիս շփվել հարևան մուտքից այսինչի, կամ դասարանից այնինչի հետ։

Բնականաբար, մենք միևնույնն է շփվում էինք, բայց արդեն ավելի ուշադիր էինք այդ մարդկանց հետ և զգույշ։

Արդյունքում մենք միևնույնն է դադարում էինք շփվել և ընդունում էինք ծնողների ճշմարտացիությունը։

Հասուն տարիքում արդեն մենք ավտոմատ կարողանում ենք տարբերակել մեզ համար անպիտան մարդկանց։

Ինչու են խիստ ծնողների երեխաներն ավելի հաջողակ մեծանում

Կամ մինչ ընկերուհիներդ 13-16 տարեկանում դիսկոտեկներում պարում ու տղաների հետ էին համբուրվում, քեզ ստիպում էին նստել տանը, դաս անել և դաշնամուր նվագել։

Արդյունքում ընկերուհիներդ այդպես էլ կրթություն չստացան, իսկ դու լավ բուհի ուսանող դարձար։ Կրկին սահմանափակումները ի շահ քեզ եղան։

Ինչու են խիստ ծնողների երեխաներն ավելի հաջողակ մեծանում

Հայտնի է, որ այն երեխաները, որոնց խիստ են դաստիարակել, պատասխանատվության մեծ զգացողություն ունեն։

Դու քեզ համար աննկատ ձևով կարգ ու կանոն ես պահպանում, հաշիվներդ ես ժամանակին վճարում, ժամանակին բժշկի ես այցելում և էլի շատ բաներ եք անում, որոնք ուրիշները նյարդայնանալով են անում և ոչ միշտ են կարողանում գլուխ հանել։

Իսկ դու դրան պարզապես սովոր ես։

Ինչու են խիստ ծնողների երեխաներն ավելի հաջողակ մեծանում

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...