Հին հրեական իմաստուն առակ, որը պետք է միշտ հիշել

– Ռեբե, ես չեմ հասկանում, ինչո՞ւ է այսպես. գնում ես աղքատի մոտ, նա սիրալիր է և օգնում է՝ ինչով կարողանում է:

Գնում ես հարուստի մոտ, նա նույնիսկ քեզ չի տեսնում: Մի՞թե փողը կուրացնում է:

– Նայիր պատուհանից դուրս: Ի՞նչ ես դու տեսնում:

– Կին` երեխայի հետ, և սայլ, որը շուկա է գնում:

– Լավ: Իսկ հիմա նայիր հայելուն: Ի՞նչ ես դու այնտեղ տեսնում:

– Դե, ի՞նչ ես կարող եմ այնտեղ տեսնել. միայն ինքս ինձ:

– Պատուհանն ապակուց է և հայելին նույնպես ապակուց է:

Բայց բավական է նրա մեջ ավելացնել մի փոքր արծաթ, և մարդն արդեն տեսնում է միայն ինքն իրեն:

Հին հրեական իմաստուն առակ, որը պետք է միշտ հիշել

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...