Մոռացեք ոտքերի տհաճ հոտի մասին. 4 գերհզոր միջոց

Ոտքերի տհաճ հոտի դեմ պայքարելու համար կան մի շարք մեթոդներ:

Նախ հարկավոր է ուշադրություն դարձնել կոշիկների և գուլպաների վրա:

Պետք է հագնել միայն բնական կաշվից կոշիկներ և ոչ սինթետիկ գուլպաներ:

Եթե դա չի օգնում, ուրեմն հարկավոր է դիմել բժշկի՝ պարզելու համար, թե արդյոք ոտքերի հոտը կապված չէ՞ առողջական խնդիրների հ

Մոռացեք ոտքերի տհաճ հոտի մասին. 4 գերհզոր միջոց

1. Ոտքերի մաշկը մաքրելու միջոց են վաննաները: Դրա համար հարկավոր է 2 փաթեթ սև թեյը եռացնել 1 լ ջրում, դրան ավելացնել ևս 2 լ ջուր: Մի փոքր սառեցրեք ու ոտքերը դրեք այդ ջրի մեջ և թողեք մինչև լրիվ սառելը: Եթե դա կրկնեք ամեն երեկո, ապա ձեր ոտքերից հոտ չի գա:

2. Խառնել 5 լ տաք ջուր և 2 բաժակ անգլիական աղ: Օրը երկու անգամ 15 րոպեով ձեր ոտքերը դրեք տաք լուծույթի մեջ:

3. Այս մեթոդը դուր կգա կանանց. գուլպա կամ կոշիկ հագնելուց առաջ ոտքերի տակ քսեք սովորական հակաքրտինքային միջոց, որն օգտագործում եք թևատակերի համար, և թողեք չորանա:

4. Բուժվեք նարդոսի յուղով: Քնելուց առաջ մի քանի կաթիլ յուղ քսեք ներբաններին, հագեք գուլպա և քնեք: Լավ է դա անել ամեն օր, մինչև խնդիրը ամբողջովին վերանա:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...