Կենդանակերպի ո՞ր նշանների կանանց են սիրահարվում սրիկաները

Երբ հարաբերությունները նոր են սկսվում, ամեն տեղի ունեցող բան ավելի գեղեցիկ ու պայծառ է թվում։

Զուգընկերներից յուրաքանչյուրն ուզում է կատարյալ երևալ։

Բայց հաճախ է պատահում, որ ժամանակի ընթացքում տղամարդը, համոզվելով որ կինն արդեն իր թակարդում է, սկսում է ցույց տալ իր իրական դեմքը և պարզվում է, որ սրիկա է։

Ընդունված է համարել, որ ամենից հաճախ կանանց սիրտը կոտրում են կենդանակերպի այս երեք նշանների տակ ծնված տղամարդիկ․

1. Խոյեր

Խոյ տղամարդիկ ի ծնե լիդերներ են։ Նրանց բնավորության մեջ հաճախ է գերակշռում եսակենտրոնությունը, իսկ ագրեսիայի պոռթկումները երբեմն պարզապես վախեցնում են։ Ժամանակի ընթացքում նրանք հաճախ սկսում են չնկատել զուգընկերուհու զգացմունքները։

2. Ջրհոսներ

Ջրհոս տղամարդու հմայքին դիմանալը դժվար է։ Նա խելացի է, կարդացած, թեթև, պատրաստ է ցանկացած ավանտյուրայի, բացի մեկից՝ զոհաբերել իր ազատությունը։ Նրա համար նորմալ է անհետանալը, երբ հարաբերություններն իրեն ձանձրացնում են, և վերադառնալը՝ որպեսզի ժամանակ անցկացնի։ Նրա հետ ապագան կարող է հրաշալի թվալ, բայց նա հակված չէ կապվել մարդկանց։

3. Երկվորյակներ

Երկվորյալ տղամարդկանց հետ հարաբերություններ կառուցելը հեշտ չէ, քանի որ նրանք իրենք էլ չեն հասկանում, պետք են իրենց այդ պարտավորությունները, թե ոչ։ Նրանց խոսքերը սպեղանի են կանանց ականջների համար, բայց հաճախ նրանք միայն հօգուտ իրենց շահերի են գործում։

Իսկ ո՞ր կանայք են գտնվում ռիսկային խմբում

Հաճախ սրիկաները մեկը մյուսի հետևից հայտնվում են այն կանանց կյանքում, որն աչքի է ընկնում առավել զգացմունքայնությամբ կամ միամտությամբ։

Հաճախ դրանք լինում են հետևյալ նշանների ներկայացուցիչները։

1․ Խեցգետիններ

Խեցգետին կինն ուզում է ընտանիք և սեր ունենալ, նա դյուրահավատ է և ավելին է տալիս, քան ստանում է։ Նրանք հաճախ չեն տարբերում վերահսկողության և հոգատարության սահմանը, հաճախ չեն իմանում, թե երբ է պետք «ոչ» ասել։ Անգամ սրիկաների հետ հարաբերություններին նրանք դժվարությամբ են վերջ տալիս, հույս ունենալով, որ ամեն բան դեռ կկարգավորվի։

2․ Կույսեր

Չնայած կույս կանայք խելացի են և խորոթափանց, նրանց մանիպուլացիայի ենթարկելը շատ հեշտ է։ Նրանք սիրում են գովեստ, իսկ սրիկաները հաճախ են լավ շողոքորթել կարողանում։ Կույսերը սովորում են սեփական սխալների վրա, բայց վատ տղաները նրանց ձգում են մագնիսի պես։ Հաճախ են կույսերը սիրահարվում անարժան մարդկանց՝ սկզբում ընտելանալով, իսկ հետո սկսում են տառապել։

3․ Այծեղջյուրներ

Եթե սրիկան խելացի է և լավ հումորի զգացում ունի, անգամ ամենախելացի Այծեղջյուր կինը չի կարողանում ճանաչել նրա իսկական բնույթը։ Նրա զուգընկերը պետք է հետաքրքիր և զվարճալի լինի, իսկ հարաբերությունները հարթ, սակայն ժամանակ առ ժամանակ բարձր սկանդալներով ուղեկցվող։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...