4 հայտնի արտահայտություն, որոնք կտրված են ենթատեքստից

Մեզանից շատերը հաճախ են իրենց խոսքում օգտագործում, այսպես ասած, թևավոր խոսքեր։

Սակայն իրականում ոչ բոլոր ցիտատներն են այսօր կրում միևնույն իմաստը, ինչ ունեցել են նախնական տարբերակում։

Որոշ աֆորիզմներ պարզապես կտրվել են ենթատեքստից և հակառակ նշանակությունն են ստացել։

4 հայտնի արտահայտություն, որոնք կտրված են ենթատեքստից

Մահացածների մասին՝ կամ լավը, կամ՝ ոչինչ

Պարզվում է հնում այս արտահայտությունն այսպես է հնչել.

«Մահացածների մասին՝ կամ լավը, կա՛մ էլ ոչինչ՝ բացի ճշմարտությունից» կամ՝ «Մահացածներին մի՛ վատաբանիր»: Դժվար չէ նկատել, որ երկրորդ՝ ավելի սեղմ դարձվածքը, լիովին համարժեք է առաջինին, որովհետև «մի՛ վատաբանիր»–ը պահանջում է միայն ճշմարտությունն ասել և չչարախոսել:

Իսկ այս խոսքն ասել է մ.թ.ա. 6-րդ դարում ապրած հույն քաղաքական գործիչ ու նաև բանաստեղծ Քիլոն Սպարտացին: Նրա այս և մի քանի այլ ասույթներ սերունդներին է փոխանցել մ.թ. 3–րդ դարում ապրած հույն պատմագիր Դիոգենես Լայերտացին իր «Նշանավոր փիլիսոփաների կյանքը, ուսմունքն ու հայացքները» աշխատությունում:

Մի խոսքով, ասույթը, ինչպես տեսնում եք, ժամանակի ընթացքում կորցրել է իր նախնական իմաստը և հիմա բոլորովին այլ կերպ է ընկալվում:

Ճշմարտությունը գինու մեջ է

Պլինիոս Ավագի հայտնի արտահայտությունը իրականում շարունակություն ունի․ «Ճշմարտությունը գինու մեջ է, իսկ առողջությունը՝ ջրի»։ Օրիգինալ տարբերակով՝ «In vino veritas, in aqua sanitas».

Կրոնը ափիոն է մարդկանց համար

Աթեիստների շրջանում շատ ընդունված այս արտահայտությունը նույնպես կտրված է ենթատեքստից։ Կառլ Մարքսն իր «Հեգելյան իրավունքի փիլիսոփայություն» աշխատության ներածության մեջ գրում է․ «Կրոնը հալածվածների օդն է, անսիրտ աշխարհի սիրտը, ինչպես նաև անհոգի իրավիճակի հոգին։ Այնպես, ինչպես նա անհոգի կարգերի հոգին է, կրոնը ափիոն է մարդկանց համար»։

Այսինքն կրոնը նվազեցնում է հասարակական կեցության ցավը անմարդկային հասարակության մեջ։

Կա մարդը՝ կա խնդիրը, չկա մարդը՝ չկա խնդիրը

Ստալինին վերագրվող այս արտահայտությունն իրականում երբեք նրա կողմից չի ասվել։ Այս արտահայտությունը պատկանում է Ստալինյան մրցանակի դափնեկիր, գրող Անատոլի Ռիբակովին և հետագայում նա «Արբատի երեխաները» (1987) գրքում այս արտահայտությունը Ստալինի արտաբերած խոսքերից է դարձրել։ Ավելի ուշ ինքնակենսագրական «Վեպ–հիշողություն» (1997) գրքում պատմում է այս արտահայտության առաջացման պատմությունը։ Ռիբակովի ծանոթները հիշում էին, որ նա շատ էր հպարտանում, որ իր հորինած արտահայտությունը «պտտվում է» որպես Ստալինի արած իրական արտահայտություն։

Սուտ հանուն փրկության

Սովորաբար այս խոսքերի տակ նկատի են ունենում թույլատրելի սուտը, արդարացված նրանով, որ այն իբր հօգուտ է խաբվողին և, որ այդպիսի սուտը նաև թույլ է տալիս Աստվածաշունչը։ Սակայն այս թևավոր խոսքն իր ծննդի համար պարտական է աստվածաշնչյան տեքստի ոչ ճիշտ օգտագործմանը։ Աստվածաշնրում ոչ մի տեղ չի խոսվում «հանուն փրկության ստի» մասին, այսինքն այն ստի, որը կարելի է հասկանալ և ներել։ Այս խոսքերը սաղմոսից են .33:17,ուր հնչում է այսպես. «Սուտ ձին փրկության համար և իր շատ զորությունովը չի ազատում»…ուշադրություն դարձրեք–չի ազատում…

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...