Կա կանանց որովայնի 5 տեսակ. ահա թե ինչպես ազատվել դրանցից յուրաքանչյուրից

Ներկայացնում ենք կանանց որովայնի 5 տեսակ, և ինչպես ազատվել դրանցից:

1. Փոր սթրեսից

Առաջացման պատճառը՝ ուժեղ սթրես։

Ինչպես պարզել։ Ճարպի մեծ մասը կենտրոնացած է փորի առաջնային մասում պորտի շրջանում: Շոշափելիս այդպիսի փորն ավելի շուտ պինդ է թվում, քան փափուկ:

Ահա թե ինչ պետք է անել․

  • Լավ քնել,
  • Թուլացնող վաննաներ ընդունել քնելուց առաջ,
  • Սուրճի օգտագործումը նվազեցնել մինչև օրական 2 բաժակ,
  • Չգերծանրաբեռնվել մարզումների ժամանակ, նախապատվությունը տալ յոգային և ոտքով երկար զբոսնելուն,
  • Սննդակարգում ներառել մագնեզիումով հարուստ շատ մթերքներ՝ տերևավոր բանջարեղեն, ընկուզեղեն և սերմեր։

Գործառնական խորհուրդ։ Սթրեսը նվազեցնել քնելուց առաջ կօգնի յոգան, նյարդերը հանգստացնել՝ երիցուկով թեյը:

2. Կախված փոր

Առաջացման պատճառը՝ սխալ սննդակարգ և ֆիզիկական ակտիվության պակաս:

Ինչպես պարզել։ Այդպիսի փորով մարդիկ սովորաբար անհաղթահարելի սեր են ունենում քաղցրի նկատմամբ, նստակյաց կյանք են վարում:

Ահա թե ինչ պետք է անել․

  • Հրաժարվեք ալկոհոլից,
  • Թարմ մթերքներ կերեք և տնական սնունդ,
  • Օգտագործեք ձուկ, ձու, միս, բանջարեղեն և «լավ» ճարպեր, որոնք կան ընկուզեղենում և ձկան յուղոտ տեսակներում,
  • Ավելի շատ քայլեք, յոգայով զաղվեք։

Գործառնական խորհուրդ։ Վերջ տվեք սթրեսը բլիթներով և կոնֆետներով հաղթահարելուն: Սկսեք հաճույք ստանալ սպորտից և սիրելի գործից: Ինչ–որ բանով զբաղվեք սննդի և խնդիրների մասին չմտածելու համար:

3. Փքված փոր

Պատճառը՝ որոշ մթերքների անտանելիություն և ալերգիա, նաև վատ դիետա:

Ինչպես պարզել։ Առավոտյան փորը հարթ է, բայց օրվա ընթացքում փքվում է աղիներում գազերի ավելցուկից և չմարսելուց:

Ինչ անել․

  • Աշխատեք պարզել՝ որ մթերքներն են մարսողության խանգարում առաջացնում, և հրաժարվեք դրանցից,
  • Ժամանակավորապես հրաժարվեք հացաբուլկեղենից, կերեք թարմ բանջարեղեն, միս, հավի միս, ձուկ,
  • Սնունդը լավ ծամեք, ավելի շատ ջուր խմեք։

Գործառնական խորհուրդ։ Մարսողությանը կօգնեն ուտելուց հետո երկարատև զբոսանքը, շնչառական մարզանքը:

4. Փոր՝ ինչպես ծննդաբերությունից հետո

Առաջացման պատճառը։ Այս տեսակի փոր ունենում են նոր ծննդաբերած և բազմազավակ մայրերը:

Ինչ անել․

  • Մի քիչ սպասեք. ծննդաբերությունից հետո փորը կվերականգնվի առնվազն 6 շաբաթ անց,
  • Թուլացած մկաններն ամրացրեք հետույքի և որովայնի ստորին մկանների մարզման միջոցով,
  • «Լավ» ճարպեր օգտագործեք,
  • Քեգելի վարժություններ արեք, որոնք փորը ձգում են ներսից,
  • Խուսափեք փորի մկանների վարժություններից։

Գործառնական խորհուրդ։ Քնելուց առաջ ձգում արեք, ավելի շատ հանգստացեք:

5. Փոր–«ակորդեոն»

Առաջացման պատճառը՝ միանման սննդակարգ, նույն վարժությունների կատարում:

Ինչպես պարզել։ Այդպիսի փորով կանայք ընդհանուր առմամբ բարեկազմ են, բայց փորի ստորին մասը դուրս է ընկած:

Ինչ անել․

  • Ավելացրեք բջջանյութի քանակը սննդակարգում՝ օգտագործեք ավելի շատ տերևավոր աղցաններ, բանջարեղեն, վարսակի թեփ և ամբողջական հատիկեղենով մթերքներ,
  • Մի չարաշահեք փորի մկանների վարժությունները, ավելի լավ է պլանկա արեք,
  • Մկաններ աճեցրեք ոչ թե ծանրություն բարձրացնելով, այլ կքանստումների և ծանրությամբ կքանստելու միոջոցով։

Գործառնական խորհուրդ։ Ավելի շատ հեղուկ խմեք, օգտագործեք տերևավոր բանջարեղեն և թեթև սպիտակուցներ՝ ձուկ, հավի միս:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...