Մեջքիս ցավն մեկընդմիշտ վերացավ հենց փորձեցի ՍԱ… խորհուրդ եմ տալիս բոլորին

Դժվար օրվանից հետո պետք է մեղմորեն և զգուշությամբ վերացնել գոտկատեղի լարվածությունը՝ ողնաշարի հիվանդություններից խուսափելու համար:

Ներկայացնում ենք վարժությունների համալիր գոտկատեղի ցավերի դեմ, որը պետք է անել 2 օրը մեկ 15 րոպե:

Վարժություն №1

1. Ելման դիրք՝ պառկիր մեջքի վրա, ոտքերդ միացրու՝ ծայրերը պետք է վեր նայեն: Ձեռքերդ դիր մարմնիդ երկայնքով:

2. Կատարման տեխնիկան՝ ներշնչելիս աջ ձեռքեվ ձգվիր գլխիդ, ձախ ոտնաթաթիդ ծայրը ձգիր դեպի քեզ:

Միաժամանակ կրնկով սեղմիր քեզնից հեռու ուղղությամբ, իսկ հետույքիդ ձախ մասը սեղմիր հատակին:

Լարվածություն կզգաս անկյունագծով: Արտաշնչելիս վերադարձիր ելման դիրք: Ներշնչելիս վարժությունը կրկնիր ձախ ձեռքով և աջ ոտքով:

3. Կրկնիր 6 անգամ:

4. Արդյունքը՝ ողնաշարի և մկանների ձգում:

Վարժություն №2

1. Ելման դիրք՝ ոտքերը՝ հետույքի լայնությամբ, ձեռքերը՝ մարմնի երկայնքով:

2. Կատարման տեխնիկան՝ արտաշնչելիս աջ ոտքդ ծալիր ծնկի մասից և ձեռքերով այն ձգիր դեպի կուրծքդ: Պետք է զգաս՝ ինչպես է ձգվում կոնքազդրային հոդը և բացվում է հետույքը: Ներշնչելիս իջեցրու ոտքերդ ու թուլացիր: Արտաշնչելիս այս վարժությունը կրկնիր մյուս ոտքովդ:

3. Կրկնիր 10 անգամ ամեն ոտքի համար:

4. Արդյունքը՝ կատարման ընթացքում լավանում է արյան շրջանառությունը հետույքում և գոտկատեղում:

Վարժություն №3

1. Ելման դիրք՝ պառկիր մեջքի վրա, ոտքերդ ծալիր ծնկներիդ մասում և ոտնաթաթերդ միացրու իրար, ծնկներդ դեպի դուրս թեքիր: Ձեռքերով բռնիր ոտնաթաթերդ և դրանք ձգիր դեպի հետույքդ այնպես, ինչպես ցուցադրված է նկարում:

2. Կատարման տենիկան՝ թեթև շարժումներով ծնկներդ կողքի թեքիր և միաժամանակ դրանք ձգիր դեպի մարմինդ:

3. Կրկնիր 10 շնչառական ցիկլ:

4. Արդյունքը՝ թուլանում են հետույքի, սրբանոսկրի և գոտկատեղի հատվածը: Զգալիորեն լավանում է արյան շրջանառությունն այդ հատվածում:

Վարժություն №4

1. Ելման դիրք՝ պառկիր մեջքի վրա, ոտքերդ ծալիր ծնկներիդ մասում, ձգիր դեպի կուրծքդ, սեղմիր որովայնիդ և բռնիր ձեռքերով: Սրբանոսկրդ պետք է մի քիչ բարձրանա հատակից: Գլուխդ և ուսերդ հատակից չկտրես:

2. Կատարման տեխնիկան՝ ազդրերդ որովայնիցդ չկտրելով՝ սրբանոսկրդ ներքև ձգիր՝ կարծես հետույքդ ուզում ես գետնին դնել:

3. Կրկնիր 10 շնչառական ցիկլ:

4. Արդյունքը՝ հրաշալի վարժություն է գոտկատեղի և սրբանի հատվածի ձգման համար:

Սովորություն դարձրու ամեն առավոտ մարզվելը և լողափային սեզոնին կկարողանաս պարծենալ հիասքանչ մարմնովդ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...