Էթիկետի կանոններ լեդիների համար հասարակական զուգարանում

Էթիկետի կանոններին տիրապետելը կարևոր է բոլորի համար։ Հասարակության մեջ տարրական օրենքներ չպահպանելը կարող է անուղղելի հետք թողնել ձեր վարկանիշի վրա։

Հավանաբար քչերը գիտեն, որ հասարակական զուգարանում նույնպես կան էթիկետի կանոններ։

Մի քանի հիմնական օրենքներ է ընտրել ձեզ համար, որոնց մասին պետք է հիշել հասարակական վայրում զուգարան գնալիս։

1. Պետք չէ քաշքշել զուգարանի դռան բռնակը։ Նախ՝ այն կարող է փակված չլինել ներսից, և դուք այցելուին և ձեզ անհարմար վիճակի մեջ կդնեք, և երկրորդ՝ դա նյարդայնացնում է։

2. Սելֆին զուգարանում անշնորհքության նշան է, հատկապես եթե այնտեղ դուք միայնակ չեք։

3. Եթե դուք ցանկանում եք ուղղել շպարը կամ սանրվածքը, պետք չէ զբաղեցնել ձեռքերի չորանոցի կողքի հայելին։ Դա հերթ կստեղծի և մարդկանց սպասեցնել կտա։

4. Զուգարանում ոչ մի հեռախոս․ դա առնվազն հիգիենիկ չէ։

5. Մի ընտրեք արդեն զբաղված խցիկի կողքինը։ Ավելի լավ է դրա հաջորդն ընտրել, որպեսզի ձեր և մյուս այցելուի միջև մեկ ազատ խցիկ մնա։

6. Զուգարանում ոչ մի ձեռքսեղմում և ոչ էլ զրույցներ խցիկի պատից այն կողմ։

7. Մի թակեք փակ խցիկները։ Եթե դրանք զբաղված են, սպասեք, բայց մի շտապեցրեք ներսում եղած մարդկանց։

8. Զուգարանից հետո անպայման լվացեք ձեռքերը։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...