«Լռությունը Աստծո լեզուն է, մնացած ամեն բան՝ վատ թարգմանություն»․ Ռումիի իմաստուն ասույթները

«Ընկերություն արեք խելացիի հետ, քանի որ հիմար ընկերը երբեմն ավելի վտանգավոր է, քան խելացի թշնամին»։

Մավլանա Ջալալ ադ–Դին Մուհամադ Ռումին հայտնի պարսիկ բանաստեղծ է, իրավաբան, սուֆի և աստվածաբան։

Նա սերում է իսլամական աստվածաբանության հայտնի գիտակի ընտանիքից։

Երկար տարիներ հոր հետ Միջին և Մերձավոր Արևելքում շրջագայելուց հետո հաստատվել է սելջուկների մայրաքաղաք Իկոնիայում (Ռում, այստեղից էլ նրա «Ռումի» կեղծանունը), որը մշակութային և կրոնական կյանքի կենտրոն էր։

Փայլուն կրթություն է ստացել և’ հումանիտար, և’ բնական գիտությունների բնագավառում։

Հոր մահից հետո՝ 24 տարեկան հասակում, փոխարինել է նրան տեղի հայտնի մադրասեում և անմիջապես ճանաչվել հեղինակավոր կրոնական գործիչների կողմից. ստացել է սուֆի շեյխի տիտղոս։

Այսօր ներկայացնում ենք հայտնի պարսից պոետի 15 իմաստուն ասույթները.

• Ես երկար փնտրեցի Աստծուն քրիստոնյաների մոտ, բայց նա չկար խաչի վրա։

Ես եղա հնդկական տաճարում և հին բուդդիստական վանքում, բայց այնտեղ նույնպես նրա հետքերը չկային։

Ես գնացի Քաաբե, բայց Աստվածն այնտեղ էլ չէր։

Այդ ժամանակ ես սրտիս մեջ նայեցի, և միայն այնտեղ տեսա Աստծուն, որը ոչ մի ուրիշ տեղ չկար։

• «Ամենավատ միայնությունը՝ երբ մնում ես նրանց հետ, ովքեր քեզ չեն հասկանում»։

• Եթե դու մի անգամ փորձանքի մեջ ընկնես, մի դիմիր Տիրոջն՝ ասելով, թե դու մեծ վիշտ ունես, դիմիր վշտին՝ ասելով, որ դու հզոր Տեր ունես»։

• Երբ մեկը մյուսի հետևից փորձանքներ են գալիս գլխիդ, միայն թե մի հանձնվիր, քանի որ սա այն կետն է, երբ իրադարձությունների հունը փոխվում է։

• Եղիր կամ այնքան մոտ, որ քեզ կարողանան պահել, կամ այնքան հեռու, որ քեզ կարողանան մոռանալ։

• «Լռությունը Աստծո լեզուն է, մնացած ամեն բան՝ վատ թարգմանություն»։

• Փորձեք չընդդիմանալ ձեր կյանքում տեղի ունեցող փոփոխություններին։ Դրա փոխարեն թող կյանքն ապրի ձեր միջով։ Եվ մի անհանգստացեք, թե այն ամեն բան տակն ու վրա կանի։ Դուք ինչ գիտեք, թե կյանքը, որին դուք սովոր եք, ավելի լա՞վն է, քան այն, որը գալու է։

• Այն, ինչ դու փնտրում ես, փնտրում է քեզ։

• Սիրող մարդիկ չեն հանդիպում, նրանք ի սկզբանե իրար մեջ են։

• Նախքան լեզուդ դաստիարակելը դաստիարակիր սիրտդ, քանի որ խոսքերը սրտից են բխում, դուրս գալիս լեզվի միջոցով։

• Ով մեծ սեր ունի, նա մեծ փորձություն ունի։

• Կես շունչ ձգվող կյանքում ոչինչ մի պլանավորիր՝ բացի սիրուց…

• Ով քո մեջ երջանկություն է գտել, քոնն է։ Մնացածը հյուրեր են։

• Կյանքն առանց սիրո իմաստ չունի. սերը ջուր է, խմիր այն և հոգով, և սրտով։

• Ընկերություն արեք խելացիի հետ, քանի որ հիմար ընկերը երբեմն ավելի վտանգավոր է, քան խելացի թշնամին։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...