Ինչպես մոռանալ աչքերի տակի սև շրջանակների մասին

Աչքերը հոգու հայելին են, իսկ աչքերի տակի մաշկը՝ տարիքի հաշվիչը։ Կանանց մոտ այն շատ նուրբ է այդ հատվածում և մատնում է հոգնածությունն ու առողջական խնդիրները։

Իսկ թե ինչպես պայքարել աչքերի տակի սև շրջանների դեմ, պարզենք միասին։

Ոչինչ այնպես չի ծերացնում մաշկը, ինչպես ուլկտրամանուշակագույն ճառագայթները։ Դրանից պաշտպանվելու համար պետք է SPF ֆիլտրերով քսուկներ օգտագործել՝ հատուկ աչքերի շրջանի համար, ինչպես նաև որակյալ արևապաշտպան ակնոցներ։

Ագրեսիվ լվացվելն ու անորակ կոսմետիկան։ Լվացվել պետք է հատուկ դեմքի համար նախատեսված օճառով կամ փրփուրով, իսկ շպարը պետք է հանել միցելյար ջրով։

Մշտական քնատությունը։ Դեմքի մաշկը վերականգնվում է միայն գիշերը։ Սա նաև մաշկի հանգստի և վերականգնման ժամանակահատվածն է, որը հնարավոր չէ փոխհատուցել ցերեկային քնով։

Աչքերը կկոցելու սովորությունը։ Մենք կկոցում ենք աչքերը, երբ աչքերին ուժեղ լույս է ընկնում, կամ երբ վատ ենք տեսնում։ Առաջին դեպքում կօգնեն արևապաշտպան ակնոցները կամ լայնեզր գլխարկը, երկրորդ դեպքում՝ օպտիկական ակնոցը։

Էլեկտրոնային սարքերի էկրանների ճառագայթումը։ Շատերն օրեր են անցկացնում համակարգչի դիմաց կամ գլուխը հեռախոսի մեջ մտցրած։ Աչքերը հոգնում են, իսկ դրանց շուրջ մաշկն առաջին հերթին է արձագանքում։ Անհրաժեշտ է ժամը մեկ գոնե տասը րոպեով ընդմիջում անել։

Հատուկ ուշադրություն է պետք դարձնել դեմքի մաշկի և հատկապես աչքերի շուրջ մաշկի արտաքին խնամքին։ Քնելուց առաջ աչքերի տակ հատուկ աչքերի տակի սև շրջանակների դեմ նախատեսված կրեմ կամ յուղ օգտագործեք։

Կինեզոթեյփավորումը թույլ է տալիս թուլացնել աչքերի շուրջ մկանների սպազմերը։ Թեյփը, որը վաճառվում է դեղատներում և սպորտային խանութներում, փակցվում է խնդրահարույց հատվածում, մի քանի ժամ մնում է, հետո հանում եք։

Կանանց աչքերի տակ սև շրջանակներն առաջանում են նաև սխալ սնվելու արդյունքում։ Վիտամինների և հանքանյութերի պակասը անդրադառնում է մաշկի գույնի վրա դրա ամենազգայուն հատվածներում։ Խորհուրդ է տրվում ավելի շատ միրգ և բանջարեղեն օգտագործել, մուլտիվիտամինային կոմպլեքսներ ընդունել։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...