6 պատճառ, թե ինչու են մարտին ծնված երեխաները առանձնահատուկ

Գարնանային այս պայծառ ամիսը իսկական ժամանակն է մայրանալու համար և շատ լավ ամիս՝ ծնվելու համար։

Թե ինչ է մեզ ասում գիտությունը մարտին ծնված երեխաների մասին, պարզենք միասին։

1. Նրանք մեծ հաջողությունների կարող են հասնել կարիերայում

Հետազոտությունները ցույց են տալիս, որ գլխավոր տնօրենների մեջ մեծ տոկոս են կազմում մարտին ծնվածները։ 375 գլխավոր տնօրենների մի հետազոտություն ցույց է տվել, որ նրանց 12,5%-ը ծնվել է մարտին։

2. Նրանց մեջ կարճատեսներն ավելի քիչ են՝ ի տարբերություն «ամառային» երեխաների

Հետազոտությունները ցույց են տվել, որ ամառային երեխաների մոտ կարճատեսության խնդիրներն ամենալուրջն են այն դեպքում, երբ գարնանը ծնվածների մոտ կարճատեսությունն ամենաքիչն է հանդիպում (այնուամենայնիվ, ձմռանը ծնված երեխաների մոտ ամենալավ ցուցանիշներն են)։

3. Նրանք իրենց բնույթով լավատես են

2014 թվականին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ մարտին ծնված երեխաները հիմնականում լավատես են։

4. Նրանց մոտ փոքր է ասթմայի զարգացման հավանականությունը

2015 թվականին իրականացված հետազոտության համաձայն՝ այս ամսին ծնված երեխաներն ավելի հազվադեպ են ասթմայով հիվանդանում։

5. Նրանք հավանաբար բվեր կդառնան

Հետազոտություններից մեկն էլ փաստում է, որ գարնանն ու ամռանը ծնված երեխաները ավելի ուշ են պառկում քնելու, քան աշնանը և ձմռանը ծնված երեխաները։

6. Նրանք Ձուկ կամ Խոյ են լինում

Այս երկու նշանները հայտնի են իրենց վճռականությամբ և կրքով։ Մարտի 1-20-ը ծնված երեխաները հայտնի են որպես լավատես Ձկներ, իսկ մարտի 20-ից հետո ծնվածները պաշտոնապես կամակոր Խոյեր են։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...