Անցանկալի ճշմարտություն տղամարդկանց մասին, որը կանայք լսել անգամ չեն ցանկանում

Կան բաներ, որոնք մենք չեն ցանկանում խոստովանել և որոնց չենք ուզում հավատալ։ Եվ ահա այդ բաներից մի քանիսը, որոնք վերաբերում են տղամարդկանց և ռոմանտիկ հարաբերություններին։

1. Կանայք չպետք է ամեն մի լավ ժեստ որպես լուրջ համակրանքի նշան ընդունեն։ Դա հնարավոր է ընդամենը սիրալիրության նշան է, կամ ակնթարթային ինտրիգի ցանկություն։

2. Ազատ հարաբերությունները գրեթե երբեք լավ չեն ավարտվում, հատկապես, եթե կինը ցանկանում է նրա հետ ապագա կառուցել։

3. «Ես դեռևս պատրաստ չեմ հարաբերությունների». սա հիմար արդարացում է և ընդամենը նշանակում է, որ նա ձեր նկատմամբ զգացմունքներ չունի։

4. Գործողություններով չամրագրված խոսքերը ոչինչ չեն նշանակում։ Եթե նա ասում է, որ կարոտում է և ուզում է տեսնել ձեզ, բայց չի կարողանում իր գրաֆիկից մի րոպե ազատ ժամանակ գտնել, դա նշանակում է, որ նա պարզապես չի կարոտում։ Համակերպվեք։

5. Հեռավորության վրա հարաբերությունները և առավել ևս վիրտուալ հարաբերությունները հազվադեպ են ամուսնությամբ ավարտվում։ Պետք չէ կուրորեն հուսալ, որ հենց ձեր հարաբերություններն են բացառություն լինելու։

6. Որքան էլ որ ուժեղ լինի սերը, պետք է հասկանալ, որ ընկերներից, կարիերայից և հոբբիից հրաժարվելը մեծ սխալ է։ Տղամարդը կարող է հեռանալ առանց պատճառաբանությունների, նույնիսկ եթե նա ձեզ իրոք շատ լավն էր թվում։

7. Որքան էլ որ տղամարդկանց հարցում բարձր ճաշակ ունենաք, միևնույնն է, մի օր կսիրահարվեք մեկին, ով ձեր ուշադրությանն անգամ արժանի չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...