12 սխալ, որ ծնողներն անում են երեխաներին դաստիարակելիս

Ներկայացնում ենք 12 սխալ, որ ծնողներն անում են երեխաներին դաստիարակելիս:

1. Երեխային դարձնում եք ձեր ուշադրության կենտրոնը

Այդպիսի երեխան հաճախ լինում է եսասեր, չի կարողանում հաշվի նստել շրջապատողների կարիքների և ցանկությունների հետ, հասուն կյանքում հավանաբար հաղորդակցական խնդիրներ կունենա:

2. Երեխային թույլ չեք տալիս որոշումներ ընդունել

Բոլոր մարդիկ իրենց ցանկություններն ունեն: Թողեք երեխան որոշումներ ընդունի, այլապես անվճռական, բարդութավորված և անինքնավստահ կմեծանա:

3. Չափից շատ եք գովում երեխային

Երեխային գովեք և մոռացեք. պետք չէ մշտապես հիշեցնել, որ նա մի ժամանակ իրեն շատ լավ դրսևորեց: Այլապես երեխան կմտածի, որ ինքն արդեն լավագույնն է, էլ ինչո՞ւ ինչ-որ բանի ձգտի:

4. Չափից շատ եք հանդիմանում վատ արարքների համար

Երեխայի հետ հանգսիտ խոսեք, բացատրեք՝ ինչու չի կարելի իրեն այդպես պահել: Հակառակը կազդի երեխայի ինքնագնահատականի վրա:

5. Չեք գնահատում երեխային

Դարձեք ձեր երեխայի ամենամտերիմ ընկերը: Անկեղծորեն հետաքրքրվեք դպրոցում, ընկերների հետ նրա գործերով:

6. Սահմաններ դրեք

Որոշակի սահմանները և պահանջների հետևելը, որպեզի երեխան պատասխանատու լինի իր համար, շատ կարևոր է:

7. Երեխային ամաչեցնում եք ուրիշների ներկայությամբ

Դա երեխային մեծ վիրավորանք է հասցնում, ամոթին շատ դժվար է դիմանալ:

8. Չափից շատ եք կենտրոնանում երեխայի սխալների վրա

Ծնողների առաջադրանքն է՝ գնահատել, որ երեխան որքանով է պատրաստ որևէ գործունեության: Շատ ծնողներ ավելի հանգիստ են լինում մտածելով, որ երեխան լիովին իրենցից է կախված, նրանց տնից դուրս թողնելու միտքը սարսափեցնում է: Որպես հետևանք՝ երեխան դառնում է չափազանց անհանգիստ, տագնապած: Վախեր է ձեռք բերում:

9. Երեխային համեմատում եք հասակակիցների կամ եղբայրների, քույրերի հետ

Երեխան պետք է սովորի իրեն ադեկվատ տեսնել և ընդունել: Երեխային սովորեցրեք վերլուծել իրեն, տեսնել սեփական սխալները: Ամեն ինչում աջակցեք նրան:

10. Ինքներդ չեք անում այն, ինչ սովորեցնում եք երեխային

Երեխան կսովորի ոչ թե ձեր խոսքերով, այլ արարքներով:

11. Երեխային չեք սովորեցնում վարվել հույզերի հետ

Ծնողները կարող են սովորեցնել կառավարել հույզերն անսպասելի վախերի, զայրույթի պոռթկման, կատաղի լացի կամ ճիչի դեպքում:

12. Ամուսնությունը պահպանում եք միայն հանուն երեխայի

Կարող եք առանձի ապրել, շարունակել սիրել և հոգ տանել երեխայի մասին: Երեխան կսովորի, որ մայրիկն ուրիշ տուն ունի, հայրկը՝ ուրիշ, բայց նրանք երկուսն էլ սիրում են իրեն:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...