Այսօր սոուսներից ամենատարածվածը մայոնեզը և կետչուպն են, որոնք արդեն հոգնեցրել են:
Բացի դրանից՝ կետչուպը վաղուց արդեն վնասակար մթերքների շարքին է դասվում, իսկ շոգ եղանակին կարելի է թունավորվել մայոնեզից:
Առաջարկում ենք սոուսների 7 բաղադրատոմս, որոնք իրենց համային առանձնահատկություններով գերազանցում են մայոնեզին և կետչուպին:
1․ Իսպանական սոուս՝ սալսա
15 հատ չերի տեսակի լոլիկ
1 շերտ սխտոր
20 գ կանաչ սոխ
20 գ սամիթ
1 թեյի գդալ բուրավետ քացախ
1 ճաշի գդալ տոմատի մածուկ
1 ճաշի գդալ զեյթունի յուղ
Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լոլիկը, սոխը և սամիթը լվանալ:
Բլենդերով հարել լոլիկը, սոխը, սխտորը և սամիթը:
Այնուհետև ավելացնել քացախը, տոմատի մածուկը և յուղը:
Համեմել աղով և պղպեղով:
2․ Աղցանի սոուս
3 ճ/գ զեյթունի յուղ
2 ճ/գ բուրավետ քացախ
1 շերտ սխտոր
Աղն ու պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սխտորի շերտը մանրացնել:
Փոքր տարայի մեջ լցնել զեյթունի յուղն ու քացախը, ավելացնել սխտորը և լավ խառնել:
Ավելացնել աղը և պղպեղը, տարայի բերանը փակել և թափահարել:
Սոուսը ավելացնել բանջարեղենային աղցանին:
3․ Սամիթով սոուս
20 գ սամիթ
6 շերտ սխտոր
1 կիտրոն
½ թեյի գդալ կիտրոնի կեղև
100 մգ զեյթունի յուղ
Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Սամիթը մանր կտրատել, կիտրոնի կեղևը հեռացնել, կիտրոնը լավ քամել:
- Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով:
- Պատրաստի սոուսը լցնել տարայի մեջ: Այս սոուսը շատ հարմար է օգտագործել մսեղենի և ձկնեղենի հետ:
4․ Սոուս ցաձիկի
2 շերտ սխտոր
1 վարունգ
125 մգ յոգուրտ
1 ճ/գ զեյթունի յուղ
1 ճ/գ կիտրոնի հյութ
20 գ մաղադանոս
Պատրաստման եղանակը
- Սխտորը մանրացնել, վարունգը քերիչով անցկացնել:
- Մաղադանոսը մանր կտրատել:
- Բոլոր բաղադրիչները լավ խառնել թասի մեջ:
Հունաստանում առանց ցաձիկի սոուսի ոչ մի ճաշկերույթ չի անցնում:
5․ Քաղցրաթթու սոուս
4 ճ/գ ջուր
1 թ/գ եգիպտացորենի ալյուր
2 ճ/գ շաքարավազ
2 ճ/գ քացախ
1 ճ/գ տոմատի մածուկ
1 ճ/գ սոյայի սոուս
3 ճ/գ նարնջի հյութ
Պատրաստման եղանակը
1. Ոչ մեծ տարայի մեջ եռացրած ջրով բացել եգիպտացորենի ալյուրը:
2. Մետաղե կաթսայի մեջ խառնել շաքարավազը, քացախը, տոմատի մածուկը, սոյայի սոուսը և նարնջի հյութը:
3. Եգիպտացորենի ալյուրի խառնուրդը լցնել կաթսայի մեջ և կաթսան դնել կրակին: Եռալուց հետո կաթսան վերցնել գազօջախից:
4. Սոուսը մատուցվում է տաք վիճակում: Հարմար է եփած կամ տապակած մսի հետ:
6․ Սոուս պեստո
60 գ ռեհան
2 շերտ սխտոր
50 գ պարմեզան
3 ճ/գ սոճընկույզ
100 մգ զեյթունի յուղ
Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Լվանալ և չորացնել ռեհանը: Սխտորը խոշոր կտրատել:
2. Փոքրիկ քերիչով անցկացնել պարմեզան պանիրը:
3. Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով, միայն զեյթունի յուղը լցնել 1/3 մասով:
4. Սոուս պեստոյին աստիճանաբար ավելացնել մնացած զեյթունի յուղը անհրաժեշտ խտությունը ստանալու համար:
7․ Պանրով սոուս
200 գ հալած պանիր
10 մգ բուսական յուղ
200 մգ սերուցք
3 ճաշի գդալ սոճընկույզ
50 գ պինդ պանիր
Համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Պինդ պանիրը անցկացնել քերիչով:
2. Փոքրիկ կաթսայի մեջ խառնել հալած պանիրը, բուսայուղը և սերուցքը: Խառնուրդը մարմանդ կրակի վրա տաքացնել մինչև եռման աստիճան:
3. Կրակը բարձրացնել և սոուսի մեջ լցնել պինդ պանիրը և համեմունքները: Եվս 3 րոպե եռացնել և վերցնել կրակից:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: