Ամեն մարդ գտնում է այն, ինչ ունակ է փնտրել. խորիմաստ առակ՝ մարդկային որակի մասին

Ամեն մարդ գտնում է այն, ինչ ունակ է փնտրել. խորիմաստ առակ՝ մարդկային որակի մասին.

— Ես ոչ մի անգամ այստեղ չեմ եղել: Ասա ծերունի, ի՞նչպիսի մարդիկ են այստեղ ապրում: Ծարունին հարցով պատասխանեց նրան:

— Իսկ ի՞նչպիսի մարդիկ էին ապրում այն քաղաքում, որտեղից հեռացել ես:

— Նրանք եսասեր և չար մարդի էին: Մի խոսքով,հենց դրա համր էլ ես այնտեղից հեռացել եմ:

— Այստեղ էլ կհանդիպես հենց այդպիսի մարդկանց,-պատասխանեց ծերունին: Որոշ ժամանակ անց մեկ այլ մարդ մոտեցավ և նույն հարցը տվեց:

— Ես հենց նոր եմ եկել հայիկ, կարող եք ասել ինչպիսի մարդիկ են այս քաղաքում ապրում: Ծերունին նույնը պատասխանեց.

-Ասա ինձ որդիս, ի՞նչպես են իրենց դրսևորել մարդիկ այն քաղաքում,որտեղից եկել ես:

— Օ՜, նրանք բարի, հյուրասեր եւ ազնիվ հոգիներ էին: Այնտեղ են մնացել ինձ շատ հարազատ ընկերներ, որոնցից բաժանվելը շատ դժվար էր ինձ համար:

— Դու կգտնես այդպիսի մարդկանց այստեղ,-պատասխանեց ծերունին

Քաղաքի բնակիչներից մեկը տեսնելով այս տեսարանը մոտեցավ ծերունուն և հարցրեց:

— Ինչու մեկին ասացիք, որ այստեղ ապրում են վատ մարդի, իսկ մյուսին՝ որ այստեղ ապրում են շատ լավ մարդիկ:

— Բոլոր տեղերում են կան և լավ մարդիկ, և վատ մարդիկ,- ասաց ծերունին:Պարզապես ամեն մարդ գտնում է այն, ինչ ունակ փնտրել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...