Ավելի մոգական հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

Հին ժամանակներից ավելն ընտանիքի պաշտպանության և բարօրության սիմվոլն է:

Այն օգտագործել են ոչ միայն մաքրության համար, այլ նաև՝ որպես հմայիլ տան համար:

Գոյություն ունեն բազում նախանշաններ` կապված ավելի հետ:

Մեր նախնիները ավելն օժտել էին մոգական հատկություններով և հավատում էին, որ դրա օգնությամբ կարելի է տանից դուրս ավլել դժբախտությունը և դեպի ներս ավլել երջանկությունը:

Ժողովրդական նախանշաններ ավելի մասին:շ

Ավելի մոգական հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

1. Շեմից դուրս չի կարելի ավլել. փողը տանից դուրս կգնա:

2. Ավելը պետք է կանգնեցնել բռնակը դեպի ներքև. դա կպահպանի բարօրությունը:

3. Չի կարելի ավելով խփել մարդու կամ կենդանու. հիվանդություն կառաջանա:

4. Եթե ցանկանում եք լավ բերք ստանալ պտղատու ծառերից, ապա նոր ավելով խփեք ծառերի բներին:

5. Ցանկությունները կատարելու համար ձեռք էին բերում ավել աճող Լուսնի ժամանակ և նրա վրա ցանկություն էին պահում:

6. Երիտասարդ աղջիկները փեսացու գրավելու համար 9 անգամ թռնում էին ավելի վրայով:

7. Մաքրության համար չի կարելի օգտագործել 2 ավել. կզրկվեք փողից:

8. Եթե ինչ-որ օտար մարդ Ձեր տունն ավլի, ապա նա կարող է զրկել Ձեզ հաջողությունից:

9. Նոր տուն տեղափոխվելիս Ձեր հետ տարեք նաև հին ավելը:

Գումար գրավելու ծես

Ավելի մոգական հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

Գումար գրավելու համար մեր նախնիները օգտագործում էին նոր ավել: Այն կապում էին կարմիր ժապավենով, աճող Լուսնի երեկոյան, իսկ ամբողջ տնով մետաղադրամ էին շաղ տալիս: Հաջորդ առավորյան ավլում էին ամբողջ մանրադրամները և ասում էին. «Ոսկի և արծաթ. հարուստ կլինեմ»:

Հավաքված գումարը լցնում էին ապակե տարայի մեջ և չէին ծախսում:

Անհաջողությունից ազատվելու ծես

Ավելի մոգական հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

Նեգատիվ էներգիայից, պրոբլեմներից, դժվարություններից և անհաջողությունից ազատվելու համար հարկավոր է նվազող լուսնի ժամանակ ձեռք բերել ավել և դրանով ավլել ամբողջ տունը: Ավլել պետք է տան սկզբից և աղբը շուտ հանել դուրս, գցել ավելի հետ միասին: Ավլելով Դուք պետք է անպայման մտածեք, որ աղբի հետ մեկտեղ ազատվում եք բոլոր պրոբլեմներից և անհաջողություններից:

Загрузка ...