Որ երկիրն է Ձեզ համապատասխան` ըստ Կենդանակերպի նշանի

Յուրաքանչյուր պետություն, ինչպես հայտնի է, ունի իր էներգետիկան, որը կարող է համապատասխան լինել Կենդանակերպի այս կամ այն նշանին:

Երկրների հորոսկոպով Դուք կարող եք իամանալ, թե որ պետությում կզգաք Ձեզ «ինչպես Ձեր ափսեում», ինչպես նաև կզգաք թեթև, հարմարավետ և ազատ:

Այդպիսի հորոսկոպը օգնում է ընտրել ոչ միայն այն վայրը, որտեղ կարելի է հանգստանալ, այլ նաև պետությունը` հիմնական բնակության համար:

Խոյ

ԱՄՆ, Իսպանիա, Գերմանիա, Պաղեստին, Մեքսիկա, Ուրուգվայ և Աֆրիկայի երկրներ. այս պետություններում Խոյերն իրենց կզգան ինչպես իրենց տանը:

Ցուլ

Ավստրալիա, Տիբեթ, Ֆինլանդիա, Շվեյցարիա, Էստոնիա, Բուլղարիա. այս երկրները իսկապես ոգեշնչում են Ցլերին իրենց հյուրասիրությամբ, բնակիչների հոգեկան ջերմությամբ և հարմարավետությամբ: Այստեղ Ցլերը կարող են ձեռք բերել կայուն և հանգիստ կյանք:

Երկվորյակներ

Հին աստղագուշակության մեջ Երկվորյակների նշանի տակ գտնվում էր Հունաստանը: Այս երկիրը էներգետիկայով շատ համապատասխան է այս համաստեղության մարդկանց համար: Երկվորյակներին արժե նաև դիտարկել Կորեան, Հայաստանը, ԱՄԷ–ն, Սինգապուրը և Իտալիան:

Խեցգետին

Խեցգետնի երկրները որպես կանոն ունեն հին հարուստ ավանդույթներ: Դա Հնդկաստանն է, Պարագվայը, Կանադան, Նոր Զելանդիան, Շոտլանդիան և Հոլանդիան:

Առյուծ

Առյուծների համապատասխանում են կոլորիտային երկրները. Իսպանիան, Ֆրանսիան, Չեխիան, Հունգարիան, Իտալիան և Բրազիլիան:

Կույս

Կույսը ընտանեկան ավանդույթների և կարգ ու կանոնի նշանն է: Ըստ հորոսկոպի նրանց համապատասխանում է Ճապոնիան, Գերմանիան, Չեխիան և Շվեյցարիան:

Կշեռք

Կշեռքը գեղեցկույթան և արիստոկրատության նշանն է: Նրանց համապատասխանում է Անգլիան` իսկական լեդիների և ջենտլմենների երկիրը: Ըստ բնավորության Կշեռքներին կհամապատասխանի նաև Ֆրանսիան, Չինաստանը, Սիրիան և Ավստրիան:

Կարիճ

Կարիճներին ձգում են իսլամական երկրները` Իրանը, Եգիպտոսը, Թունիսը, Մարոկոն և Ալժիրը: Նրանց տրամադրությունը համապատասխանում են նաև Իսլանդիայի և Կուբայի տրամադրությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորների երկրներն են հանդիսանում Կիպրոսը, Լեհաստանը, Նոր Զելանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Չինաստանը, Արգենտինան և Հունգարիան: Իսկ ընդհանրապես, Աղեղնավորները կարող են իրենց լավ զգալ յուրաքանչյուր երկրում:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են շատ լավ իրենց զգալ Գերմանիայում, մանավանդ արևմտյանում: Ինչպես նաև նրանց համապատասխանում է Կորեան, Մոնղոլիան, Սաուդյան Արաբիան, Մեքսիկան, Իսրայելը, Իռլանդիան և Նեպալը:

Ջրհոս

Ջրհոսները շատ են գնահատում ազատությունը: Նրանց համապատասխանում է Ճապոնիան, Ֆինլանդիան, Ռուսաստանը, Կանադան, Շվեդիան, Պերուն, Արգենտինան և Չիլին:

Ձկներ

Աստղագուշակության մեջ «ամենաձկնային» երկրներն են համարվում Եգիպտոսը, Իսլանդիան, Պորտուգալիան, Ռումինիան, Պաղեստինը, Վենեսուելան, Ֆինլանդիան:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...