Հատապտղային պիրոգ, որ հալչում է բերանում

Այսօր կեֆիրով և հատապտուղներով պիրոգի բաղադրատոմս ենք առաջարկում, որը շատ նուրբ է ստացվում և շատ երկար թարմ է մնում։

Պիրոգը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն․

  • Շաքարավազ – 160 գր․
  • Ալյուր – 200 գր․
  • Աղ – 1/3 գդալ
  • Փխրեցուցիչ – 1 թ․գ․
  • Կեֆիր – 100 մլ․
  • Ձու – 1 հատ
  • Վանիլին՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Խառնում ենք ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչն ու աղը։

2. Ավելացնում ենք փափկած կարագը և խառնում ենք։

3. Լցնում ենք կեֆիրը, ձուն և խմոր ենք հունցում։

4. Ձևամանի (24սմ տրամագծով) մեջ յուղաթուղթ ենք փռում, լցնում ենք հատապտուղներն ու շաքարավազ ենք վրայից ցանում։

5. Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք և թխում ենք 25 րոպե։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...