Ինչպես կարելի է նիհարել 3 օրում. բալետի պարուհիների դիետան

Ցանկանում եք արագ նիհարե՞լ: Առաջարկում ենք բալետի պարուհիների դիետան, որը կօգնի 3-4 օրում կորցնել 3–5 կգ:

Սակայն պետք է հիշել, որ այն բավականին «դաժան» դիետա է, հետևաբար, պետք չէ օրգանիզմը հաճախ ծանրաբեռնել նման սննդակարգով: Խորհուրդ է տրվում կես տարվա ընթացքում այս դիետան պահել 1–2 անգամ:

Դիետայի հիմքը «բեռնաթափման» օրերն են: Պետք է երեք ժամը մեկ սնունդ ընդունել: Օրվա ընթացքում պետք է առնվազն 2 լիտր մաքուր, չգազավորված ջուր խմել:

Անհրաժեշտ է նաև սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը:

Օր առաջին

Երեք ժամը մեկ 200 մլ տոմատի հյութ խմել: Ընթրիքին մեկ կտոր թեփով հաց ուտել:

Օր երկրորդ

Երեք ժամը մեկ 200 մլ կեֆիր խմել (1%): Ընթրիքին չորահաց ուտել: Սնունդի ընդունման վերջին ժամն է 16:00-ն:

Օր երրորդ

Երեք ժամը մեկ ապուր ուտել (1 գդալ բրինձ, 1 ճ/գ քերած գազար, 50 գ միս (հավի կամ տավարի), 150 գ արգանակ): Սնունդի ընդունման վերջին ժամն է 18:00-ն:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...