10 նախազգուշացնող նշան, որոնք չի կարելի անուշադրության մատնել

Երբ օրգանիզմն անհրաժեշտ քանակով հեղուկ չի ստանում, նկատվում են մի շարք խնդիրներ:

Ներկայացնում ենք մի քանի նշան, որոնք վկայում են այն մասին, որ օրգանիզմը ջրազրկված է:

Գլխացավ:

Օրգանիզմն օգտագործում է հեղուկը, որը բաղկացած է ոչ միայն ջրից, այլև այնպիսի հանքանյութերից, ինչպիսիք են կալիումն ու նատրիումը: Ջրազրկման դեպքում օրգանիզմը զրկվում է նաև այդ նյութերից, առաջանում է գլխացավ: Որքան շատ հեղուկ եք կորցնում, այնքան գլխացավը սրվում է:

Փորկապություն:

Հեղուկը նպաստում է աղիների աշխատանքին: Ջրազրկման դեպքում օրգանիզմը չի կարողանում ճիշտ տեղափոխել սննդի մնացորդները, ինչը փորկապության է հանգեցնում:

Գլխապտույտ:

Օրգանիզմում ջրի անբավարար քանակի դեպքում արյան ճնշումն իջնում է, ինչը հանգեցնում է գլխապտույտի:

Սովի զգացումը սրվում է:

Եթե կերել եք, բայց ուտելու ցանկություն է առկա, հնարավոր է՝ օրգանիզմին պարզապես չի բավականացնում հեղուկի մակարդակը:

Մեզի մուգ դեղին գույն:

Սա օրգանիզմի ջրազրկման ամենատարածված նշաններից է:

Քնելու ցանկություն:

Հեղուկի բավարար քանակն անհրաժեշտ է նաև զարկերակային ճնշման հավասարակշռության համար: Ջրազրկման դեպքում ճնշումն ընկնում է, արյան մեջ նվազում է թթվածնի մակարդակը՝ դանդաղեցնելով նյարդային, մկանային գործառույթներն ու ստիպելով հոգնածություն զգալ:

Մաշկային խնդիրներ:

Բավարար քանակով հեղուկի առկայությունն օրգանիզմում կարևոր է մաշկի առողջության համար: Սեղմեք մաշկը և ուշադիր եղեք՝ որքան արագ է այն նորմալ վիճակի վերադառնում: Եթե մաշկը բավական արագ է վերադառնում նորմալ տեսքի, նշանակում է՝ օրգանիզմը բավարար քանակով հեղուկ ստանում է:

Ջղաձգումներ:

Խոնավեցումն ու էլեկտրոլիտների հավասարակշռությունը որոշիչ նշանակություն ունեն մկանների ճիշտ կրճատման համար: Երբ օրգանիզմին հեղուկի մակարդակը չի բավարարում, առաջանում է մկանային սպազմ:

Բերանի խոռոչի չորություն:

Ջրազրկման մասին կարող են վկայել նաև բերանի չորությունն ու լեզվի այտուցվածությունը:

Ջերմության զգացում:

Օրգանիզմը ջրի կարիք ունի մարմնի ջերմաստիճանը կարգավորելու համար: Քրտնարտադրությունն օրգանիզմի նորմալ ռեակցիա է, բայց երբ այն ջրազրկված է, քրտնարտադրությունն առատ չէ, փոխարենը մարմինն արագ է տաքանում:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...