Կանանց բոլոր խնդիրները գալիս են այստեղից. հանճարեղ հոգեբանի անկեղծությունը

Վստահաբար, ընկերուհիներիցդ հաճախ ես լսում, որ իրենց տղամարդիկ հիմար են: Սակայն պետք է լուծել սեփական ներքին խնդիրները, որոնց այդ ընկերուհիները նորերն են ավելացնում՝ իրենցը, և վերջ տալ ամեն ինչում տղամարդկանց մեղադրելուն:

Կանացի երջանկություն

Հոգեբան Միխայիլ Լաբկովսկին համոզված է, որ եթե կինը տղամարդկանց մեջ միայն բացասականն է տեսնում, նա պետք է լրջորեն վերանայի իր դիրքորոշումը:

Ներկայացնում ենք նրա 7 լավագույն խորհուրդներն ընտանիքի, հարաբերությունների և անձնային խնդիրների մասին:

1. Բարեկեցությունը քո մեջ է

Կան առանձին երջանիկներ, որոնք հեռվից են երևում: Նրանց կյանքում ամեն ինչ լավ է․ կենցաղը կարգին է, սիրելի ամուսին ունեն, հաճելի աշխատանք: Հարցը ընկալումը և հուզական տրամադրվածությունն են: Եթե քեզ սովորեցնես գոհ լինել և ուրախանալ քչով, կտեսնես, թե շրջապատդ ինչպես արմատապես կփոխվի:

2. Կանանց միայն մի բան է պետք

Կանանց սեքս պետք է ոչ պակաս, քան տղամարդկանց, միայն թե կանանց դեպքում այն կապված է նրբության և քնքշանքների հետ: Ամուսնուն սովորության համաձայն մերժելու փոխարեն (որովհետև նա կենդանի է և զզվեցրել է իր պարզունակ պահանջմունքներով) փորձիր նախաձեռնությունը ձեռքդ վերցնել: Բացատրիր՝ ինչ ես ուզում, քեզ ինչ է դուր գալիս: Հնարավոր է՝ կարողանաք իրար զարմացնել:

3. Որովհետև 10 աղջկան 1 տղամարդ է բաժին հասնում

Վիճակագրության հետևում թաքնվել չի ստացվի: Ինչո՞ւ որոշ կանայք մի քանի անգամ են ամուսնանում, իսկ ոմանք այդպես էլ զուգընկեր չեն գտնում: Հարցը հոգեկան կառուցվածքն է, ոչ թե արտաքինը կամ բնավորությունը: Կարելի է երջանիկ ապրել, պետք է միայն ցանկանալ:

4. Հոլանդիայում տղամարդիկ նորմալ են

Սլավոնացի տղամարդիկ հոգեբանորեն ծույլ են, նրանց աչքերը չեն փայլում: Եթե եվրոպացի կանայք պետք է գրավեն, ապացուցեն իրենց կայունությունը, ապա մենք չափազանց հաճախ համաձայնվում ենք նրան, ինչ առաջարկում են: Ավելորդ դյուրաթեքությունը հանգեցրեց մայրիկի բալիկների ժամանակաշրջանի, որոնց պետք է տանել հադիպման, պառկեցնել քնելու, գուլպաները լվալ:

5. Ոչ մի նորմա չկա

Եթե քեզ մենակ լավ ես զգում, թող այդպես լինի: Միայնության վախը պետք է վրա հասնի 80 տարեկանում, ոչ վաղ, որովհետև միայնությունն անհարմարություն է պատճառում միայն մահվան մահճում: Դու երիտասարդ և ուժեղ ես, համարձակորեն միայնությունը դասակարգիր բնական վիճակների շարքին և դադարիր բարդույթավորվել երկրորդ կեսիդ բացակայության պատճառով:

6. Երջանկությունը կայուն հոգեբանության մեջ է

Ոչ մի զիջում ո՛չ քեզ, ո՛չ կողակցիդ երջանկություն չի բերի: Ընտանիքում հարմարավետ, առողջ մթնոլորտ կիշխի, միայն եթե երկուսդ գոհ լինեք: Նորմալ հարաբերություններ կարող են կառուցել միայն այն մարդիկ, ովքեր սիրում են իրենց և կողքինին:

7. Հարաբերությունները չեն կառուցում

Աշխատանքից տուն ես գնում, հանգստացիր: Ընտանիքը երկրորդ աշխատանք չէ, չի վարձատրվում: Հարաբերությունների վրա աշխատել պետք չէ, քանի որ դրանք կա՛մ կան, կա՛մ չկան: Միակ պայմանը՝ քեզ պետք է ընդունես այնպիսին, ինպիսին կաս: Զուգընկերոջդ՝ նույնպես:

Ամփոփենք արդյունքները: Ընտանիքում հավասարակշռության գաղտնիքը շատ պարզ է․ քո մեջ է թաքնված: Կարող ես ձգել ինչպես դրական, այնպես էլ բացասական հույզեր: Սովորիր ամեն ինչում լավ բան տեսնել և կզարմանաս, թե որքան կփոխվի քո կյանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...