10 արտահայտություն, որոնք կստիպեն Ձեր երեխային ենթարկվել

Մեր երեխաները մեր հայելիներն են: Երբեմն նրանք իրենց շատ վատ կարող են դրսևորել. այստեղ կարող եք մեղադրել միայն ինքներդ Ձեզ, քանի որ նրանց համար ծնողները մեծ օրինակ են ծառայում: Երեխայի հետ պետք է այնպես շփվել, որ նա ցանկանա ամեն ինչ Ձեզ ասել:

Այս 10 արտահայտությունները կօգնեն, որ երեխային ճիշտ ձևով կառավարեք:

Ի՞նչ պետք է հիշես

Ավելի լավ կլինի հարցն այսպես ձևակերպեք, քան ասեք, որ զգուշանա: Պետք է հիշեք, որ երեխաները ուշադրություն չեն դարձնում այն արտահայտություններին, որոնք միշտ կրկնվում են:

Խնդրում եմ, ավելի հանգիստ խոսիր

Աշխատեք չասել՝ դադարիր գոռալ կամ հանգիստ պահիր քեզ․ նրանք հրամայողական տոնից ավելի են բարկանում: Ավելի լավ կլինի, որ այդ ամենը խնդրանքի տեսքով ասեք:

Ցանկանում ես անել դա միայնա՞կ, թե՞ կարող եմ օգնել քեզ

Երեխաների մեծամասնությունը սիրում է, որ իրենց օգնելուց առաջ հարցնեն՝ արդյոք օգնություն պե՞տք է, թե ոչ:

Ի՞նչ սովորեցիր այս սխալից

Բացատրեք երեխային, որ հաջորդ անգամ նույն սխալը չի կարելի անել: Ավելի լավ է բացատրեք, քան բարկանաք:

Խնդրում եմ…

Երեխային երբեք ու էլի երբեք մի՛ հրամայեք:

Այսօր սովորականից արագ պետք է գնանք

Արագացրու, մենք շտապում ենք: Ո՛չ, այսպես չի կարելի: Ուղղակի ասացեք, որ այսօր մի փոքր արագ պետք է շարժվել:

Ցանկանո՞ւմ ես հիմա գնալ թե՞ մի քանի րոպե անց

Երբեք մի ասեք, որ հեռանալու ժամանակն է: Հարցրեք՝ արդյոք հիմա՞ պետք է դուրս գաք, թե՞ մի քանի րոպեից:

Արի այս խաղալիքն ավելացնենք ծննդյան նվերների ցանկում

Երեխային մի մերժեք՝ ասելով, թե հիմա չեք կարող գնել նրա ուզածը:

Սպասի՛ր, դո՛ւրս արի, իսկ հիմա հարցրու

Արի հանգստանանք, շունչ քաշենք: Իսկ հետո կասես, թե ինչ ես ցանկանում:

Հարգի՛ր քեզ և մնացածին

Մի՛ մոռացիր, որ պետք է հարգես քեզ և քեզ շրջապատողներին, նույնիսկ այն ժամանակ, երբ այդքան էլ լավ չես զգում քեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...