6 հիմար բան, որոնց պատճառով կռվում են բոլոր զույգերը

Եթե դուք ապրում եք միասին, ապա հավանաբար վիճել եք այս իռացիոնալ պատճառներով։

Լույսն անջատելը

Երբ երկուսն էլ արդեն տեղավորվել են տաք վերմակի տակ ու դժվար է որոշել՝ ով լքելու այն լույսն անջատելու համար։

Թաց սրբիչը մահճակալի վրա

Ինչպե՞ս դիմանալ, երբ թաց սրբիչը հայտնվել է անկողնու քո հատվածում

Զուգարանի թուղթ

Կան վիճելու համար գործնական պատճառներ։ Օրինակ, ինչու, երբ մարդը, ում օգտագործելիս վերջացել զուգարանի թուղթը, ինչու չի կախում նորը։ Կամ ինչու՞ է թղթի դատարկ մնացած պատյանը մնացել կախված։

Բայց գլխավոր վեճը կայանում է այն բանի շուրջ, թե ինչպե՞ս կախել թուղթը. ազատ ծայրով դեպի պատը, թե՞ հակառակը։

Եղունգները սեղանին

Ավելի վատ, քան կտրած եղունգների սեղանին հայտնվելն է, այն է, երբ զույգերից մեկը պեդիկյուրով է զբաղված, մինչ մյուսը հաց է ուտում։

Հեռուստացույցի ձայնը

Զույգերից մեկը չի լսում հեռուստացույցի ձայնը, մյուսն ուր որ է կխլանա բարձր ձայնից։ Դժվար իրավիճակ է, որում փոխզիջում գտնելը հեշտ չէ։

Լոգարանում ջուրը ծորակից դուշ փոխելը

Մարդն, ով հագած կապած մտել է լվացվելու ու ջրի շիթ է ստանում իր վրա դուշից, հավանաբար ունի պատճառ բարկանալու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...