Որքա՞ն ժամանակ է պետք հղիանալու համար. ահա թե ինչ են ասում բժիշկները

Զույգերը երազում են երեխայի մասին: Որոշ կանանց մոտ հղիանալը շատ հեշտ է ստացվում, ոմանց մոտ էլ՝ շատ դժվար: Իսկապես, յուրաքանչյուր զույգ յուրօրինակ է: Բայց իրականում որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հղիանալու համար:

Սովորաբար այսպես է․ ամեն ամիս հղիանալու հավանականությունը 15-20% է, սակայն հղիանալը կախված է տարբեր գործոններից: Ամենակարևորը տարիքն է:

Ահա թե ինչպես է տարիքը ազդում հղիանալու վրա:

Որքան մեծանում է կինը, այդքան չհղիանալու ռիսկը մեծանում է:

  • 20-24 տարեկան — 86%
  • 25-29 տարեկան — 78%
  • 30-34 տարեկան — 63%
  • 35-39 տարեկան — 52%

Սակայն մեկ այլ հետազոտություն այլ ցուցանիշներ է գրանցել: 2003-ին գիտնականները եկել են հետևյալ եզրակացության․

«Ցանկացած զույգ ինդիվիդուալ է, և չպետք է հիմնվել այս վիճակագրության վրա»:

Ինչպե՞ս արագ հղիանալ

Առաջին հերթին կարողացեք ճիշտ հաշվել օվուլյացիայի օրերը: Երկրորդ՝ վարեք առողջ ապրելակերպ: Թողեք ծխելը, ավելի քիչ ալկոհոլ օգտագործեք և հետևեք քաշին:

Ո՞ր դեպքում պետք է դիմել բժշկի․

  • 35-ից ցածր եք ու չեք հղիանում,
  • 35-39 տարեկան եք և արդեն 6 ամիս է, ինչ չեք կարողանում հղիանալ,
  • 40 և ավել։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...