Դեմքի մազածածկույթի դեմ պայքարելու երեք արդյունավետ միջոց 50-ն անց կանանց համար

Կատարյալ հարթ մաշկը ցանկացած կնոջ երազանքն է։ Եվ եթե բնական փոփոխությունների հետ, ինչպիսիք են կնճիռներն ու պիգմենտները, ժամանակի ընթացքում համակերպվում ենք, ապա անցանկալի մազերը կանանց հուսահատության են հասցնում։

Անցանկալի մազերից ազատվելու շատ միջոցներ կան։ Որո՞նց է ճիշտ տալ նախապատվությունը պատկառելի տարիքի կանանց։ Առաջարկում ենք այս երեք տարբերակները։

1. Մեղրամոմով էպիլյացիա

Տնային պայմաններում օգտագործելու համար գոյություն ունեն մեղրամոմով հատուկ շերտակտորներ թղթե հիմքի վրա, որոնց բաղադրության մեջ հաճախ մաշկը փափկեցնող և հանգստացնող եթերայուղեր են մտնում, բայց ամեն դեպքում խորհուրդ է տրվում փորձառու մասնագետի դիմել։ Արդյունքը 3-4 շաբաթ տևում է։ Սրա թերություններից է տեղային կարմրության հնարավոր առաջացումը։ Հնարավոր են նաև ալերգիկ ռեակցիաներ։

2. Լազերային էպիլյացիա

Այս մեթոդի արդյունավետությունը բավական բարձր է. արդյունքը երևում է արդեն առաջին պրոցեդուրայից հետո, իսկ կուրսն անցնելուց հետո հնարավոր է լիովին ազատվել անցանկալի մազերից։ Այս մեթոդն անվնաս է, որովհետև ճառագայթն ազդում է միայն մաշկի վրա, այն չի ազդում ո՛չ ավշային հանգույցների, ո՛չ արյան վրա։ Ինչ վերաբերում է այս մեթոդի բացասական կողմերին, ապա պետք է նշել, որ այն արդյունավետ չէ բաց գույնի, սպիտակ և բարակ մազերի դեպքում։

3. Պինցետ

Մազերը պինցետով հանելը կարող է ձանձրացնել, բայց դա ստուգված և համեմատաբար ոչ տրավմատիկ միջոց է։ Տեխնիկան պարզ է, հասանելի և կարող է օգտագործվել ցանկացած հարմար ժամանակ։ Այս մեթոդի թերություններից է ներաճող մազերի ի հայտ գալը և այն, որ այս դեպքում մազերը բավական արագ են աճում, և հաճախ պետք է հանել։

Այս երեք մեթոդները կարելի է համարել 50-ն անց կանանց համար լավագույն տարբերակները։ Սակայն հիշեք, որ եթե մազերը չափազանց շատ են, պետք է գտնել դրանց առաջացման պատճառները և անհրաժեշտ բուժում ստանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...