Միջուկով կոտլետներ․ համեղ և շատ պարզ

Տոներին ընդառաջ այսօր հերթական շատ համեղ ու տոնական ուտեստն ենք ներկայացնում, որը կհիացնի թե տան անդամներին, թե ձեր հյուրերին։

Միջուկով կոտլետներ․ համեղ և շատ պարզ

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 1 կգ աղացած հավի միս
  • 1 սոխ
  • 2 ձու
  • 2 ճ․գ․ եգիպտացորենի ալյուր
  • 5 ճ․գ․ ցորենի ալյուր
  • 2 ճ․գ․ լիմոնի հյութ
  • 200 գրամ կարագ
  • 100 գրամ պանիր
  • 300 մլ բուսայուղ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակը

1․ Եթե միսն արդեն աղացած է, ապա աղացեք նաև սոխը, ավելացրեք աղն ու պղպեղը։

Միջուկով կոտլետներ․ համեղ և շատ պարզ

2․ Կարագը կտրատեք և դրեք սառցախցիկ։ Մանր քերիչով անցկացրեք պանիրը կամ մանր կտրատեք սամիթը։

3․ Խմորի համար․ 2 ձուն խառնեք 2 գդալ լիմոնի հյութի հետ, ավելացրեք մեկ թեյի գդալ աղ և կեսական թեյի գդալ կարմիր պղպեղ, քրքում և սխտորի փոշի։ Լավ խառնեք, ավելացրեք 2 գդալ ցորենի և եգիպտասորենի ալյուր, մի պտղունց փխրեցուցիչ և մեկ քառորդ բաժակ ջուր։ Մնացած 3 ճաշի գդալ ցորենի ալյուրն անհրաժեշտ է, որպեսզի դրա մեջ թաթախեք կոտլետները տապակելուց առաջ։

Միջուկով կոտլետներ․ համեղ և շատ պարզ

4․ Կոտլետները ձևավորելու համար ձեզ սննդային թաղանթ պետք կգա։ Դրա վրա դրեք մի կտոր խճողակ և լոշիկի ձև տվեք։ Մի կտոր կարագ վերցրեք, թաթախեք այն սամիթի կամ պանրի մեջ երկարավուն ձև տվեք կոտլետին թաղանթի օգնությամբ։ Թաթախեք ալյուրի և խմորի մեջ և տապակեք տաքացված ձեթով թավայի մեջ։

Միջուկով կոտլետներ․ համեղ և շատ պարզ

Իսկ ավելի լավ պատկերացնելու համար ողջ ընթացքը, դիտեք տեսանյութը։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...