Ձեր հարաբերությունների ընթացքում ընդունած փոքրիկ որոշումները պայմանավորում են ձեր ապագա ընտանեկան երջակությունը:
Հոգեբանների կատարած հետազոտությունների համաձայն՝ երջանիկ զույգերը որոշակի գործողություններ են միասին կատարում:
Դուք ուրախանում եք միասին
Զույգերը, որոնք կիսում են անկեղծ ծիծաղն ու ուրախությունը, ավելի մտերիմ են:
Քնքշության և բարության ինքնահոս դրսևորում
Առանց հատուկ առիթի միմյանց նկատմամբ քնքշություն և բարի վերաբերմունք ցուցաբերելը վկայում է առողջ և ամուր հարաբերությունների մասին:
Հաճախակի ինտիմ հարաբերություններ
Շաբաթական մեկ անգամ կամ ավելի հաճախ ինտիմ հարաբերություններ ունեցող զույգերը ավելի երջանիկ են, քան այն զույգերը, որոնք ոչ հաճախակի են սեռական հարաբերություններ ունենում:
Ժամադրություններ
Ռոմանտիկ երեկոներ կազմակերպելու սովորույթը շատ լավ ազդեցություն է թողնում հարաբերությունների վրա: Ավելի լավ է, երբ ամեն հանդիպում յուրովի է կազմակերպվում՝ ապահովելով միմյանց անակնկալ մատուցելու հաճույքը:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: