Ձկներն ինքնին բավականին արտասովոր մարդիկ են, դրա համար էլ Կենդանակերպի այս նշանի հետ կապված են բազում հետաքրքիր փաստեր, որոնց մասին գիտեն բավականին սահմանափակ քանակությամբ մարդիկ:Ձկները չափազանց խելացի են և կարողանում են ամեն ինչից չոր դուրս գալ: Այս նշանի տակ ծնվածները հիմնականում կրեատիվ են և սիրում են զբաղվել արվեստով. նրանցից լավ երաժիշտ, նկարիչ և ռեժիսորներ են ստացվում: Շատ հակված են ծուլության և միևնույն ժամանակ սիրում են ռիսկի դիմել: Ձկները չաձփազանց բարի են և արդարամիտ. չեն հանդուրժում անարդարությունը: Նրանք ի ծնե հոգեբաններ են, կարողանում են հիանալի խորհուրդներ տալ: Որպեսզի կարողանաք լեզու գտնել նրանց հետ, պետք է ընդհանուր հետաքրքրություն ունենաք և ձգտեք լավ հարաբերություններ ստեղծել:
10 արտասովոր փաստ Ձկների մասին
Ձկներն էմոցիոնալ և էներգետիկ պլանում ամենա ոչ ստանդարտ մարդիկ են: Նրանց շատ հեշտ է հունից հանել, վիրավորել, ուրախացնել, տխրեցնել կամ երջանկացնել: Նրանք կարող են շատ ուրախանալ անվճար երթևեկության համար և ահավոր տխրել վատ եղանակի պատճառով:
Ձկները Կենդանակերպի թմրամոլ նշանն է: Նրանք շատ արատներ և թուլություններ ունեն: Թմրամոլների, ալկոհոլամոլների, ինչպես նաև մոլի ծխողների մեջ ամենից շատը Ձկներն են: Դա պրոբլեմներ է ստեղծում նրանց առողջության համար, սակայն նրանք հիմնականում կարողանում են հաղթահարել իրենց թուլությունը:Ձկները կամ ամեն ինչ թողնում են հետոյին, կամ որոշում են ամեն ինչ միանգամից անել և ազատվել տառապանքներից: Նրանք անընդհատ կանգնած են ընտրության առջև:Ձկները չեն օգնում ոչ մեկի, նրանք միայն կարեկցում են: Նրանք նույնիսկ խորհուրդ չեն կարողանում տալ, չնայած երբեմն հանճարեղ մտքեր են արտահայտում: Դա եսակենտրոնություն չէ: Նրանք իրենց պրոբլեմներն էլ են այդպես լուծում. կարեկցում են և խղճում են իրենք իրենց:
Խոստումը Ձկների համար ոչինչ չի նշանակում: Նրանք խոստանում են, բայց հետո դա կատակի են վերածում և չեն կատարում: Այստեղ նույնպես ոչ մի չարամտություն չկա, ուղղակի Դուք երբեք նրանց չեք կարող բացատրել, որ խոստումը պետք է կատարել: Նրանք չեն հասկանա, որովհետև նրանց էությունն է այդպիսին:Եթե Դուք հարցնեք Ձկներին, թե ինչ են նրանք անելու երեք շաբաթ հետո, հինգշաբթի ճաշից առաջ, նրանք Ձեզ անպայման կպատասխանեն: Իհարկե, դա այդքան էլ այդպես չէ, բայց նրանք իսկապես միշտ զբաղված են: Ոչ ոք չգիտի, նրանք այդպես ծաղրո՞ւմ են, թե՞ իրոք պլանավորում են գրավել Տիեզերքը:Տիեզերքը գրավեցի՞ք: Շատ լավ: Հիմա այնտեղ պետք է տարածել քաոս և անկարգություն: Ձկները կարող են քաոսի վերածել յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր բնակարան, յուրաքանչյուր սենյակ:Ձկներն ապրում են ֆանտազիաներով: Նրանք իրենց համար պատկերում են մի աշխարհ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Այդ պատճառով էլ Ձկները հաճախ վրդովված են լինում կյանքից, չէ՞ որ աշխարհը շատ հեռու է նրանց պատկերացրած իդեալից:Այս մարդիկ կարողանում են կատակել: Բայց հետաքրքիր փաստ. Ձկների կեսը կատակում են շատ լավ, իսկ մյուս կեսն ընդհանրապես զրկված են հումորից, բայց շատ վարակիչ ծիծաղում են լավ կատակի վրա:Ձկները Կենդանակերպի մյուս նշաններից ավելի հաճախ են մտածում ինքնասպանության մասին, բայց երբեք մինչև վերջ չեն հասցնում իրենց մտածածը: Նրանք ուղղակի վախենում են, դրա համար էլ գրեթե 100 տոկոս դեպքերում դա մնում է ուղղակի միտք:Նրանք ինչպես բոլորը ունեն թույլ և ուժեղ կողմեր. ահա թե որոնք են դրանքՀամարձակությունը և համառությունը նրանց ուժեղ կողմը չէ: Անհաջողությունից շատ շուտ են վհատվում և հուսահատվում: Երբեմն հուսահատությունից կարող են տրվել ալկոհոլին: Չնայած այս ամենին նրանք շատ համբերատար, հոգատար և բարեխիղճ են:Սիրո մեջ նրանք չափազանց անկեղծ են: Այս նշանի տակ ծնված թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ չգիտես՝ ինչու շբվում են ֆիզիկապես թուլյ կամ էլ վատ սովորություն ունեցող մարդկանց հետ: Հենց նրանք են, որ առաջին սերը կարողանում են պահել իրենց սրտում ողջ կյանքի ընթացքում: